11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2015

Իսկ ո՞վ կուզի

«Երբ որ թանկացումը կլինի, նոր այդ ժամանակ կխոսենք»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում էլեկտրաէներգիայի սակագնի հանարվոր թանկացմանն, ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա նշեց, որ առայժմ ոչ ոք չի կարող ասել՝ թանկացում լինելու է, թե ոչ: «Ընդամենը խոսակցություններ են: Հայտը կա, բայց երբ հանձնաժողովը քննի, պատասխանները տա, այդ ժամանակ էլ ես կպատասխանեմ»,-նկատեց նա: Հարցին, թե […]

Մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 27-ին, ժամը 15.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Էդգար Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժ. 15.30-ին, Գ. Նժդեհի փողոցում իր վարած «Յամահա» մոտոցիկլետով կողաշրջվել է:

Մանուկը ոտքերը դեռ ուղիղ չպահած պարեց.երգի ու հայրենիքի կանչով/վիդեո/

Հանրապետության տոնը բոլորի համար տոն է….Բաշ-Ապարանի ճակատամարտի 97 ամյա տարելիցի կենացները քաղցր էին: Քաղցր, ինչպես հաղթանակի բերկրանքը, որը ինչպես 97 տարի առաջ, այսօր էլ վետվետում է բոլոր հաղթած մարդկանց երակներում… Արկադի Քեշիշօղլյանը այսօր ասելիք ուներ, նա ասում էր իր հոգին աշուղի հոգուն խառնած, բայց ժողովրդի բերանով… Բաշ-Ապարանի ճակատամարտի տարելիցին աշուղ Ռազմար Սասունցու նոր երգը պայթեց […]

Ես թռուցիկի մակարդակի չեմ իջնում

«Չի կարող լինել ամեն ինչ անարդար, լինում են անարդար մարդիկ, անարդար մոտեցումներ, անազնվություններ, բայց չի լինում անարդարություն համատարած»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:  Ինչ վերաբերում է թռուցիկներ փակցնելու համար տարբեր ակտիվիստների բերման ենթարկելու դեպքերին, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ բերման են ենթարկվում, եթե թռուցիկները ոչ համապատասխան տեղերում են փակցնում. «Ես չգիտեմ՝ կոնկրետ հիմա […]

Անչափահաս երեխան մահակի միջոցով թույլ չի տվել ծեծել իր հորը/վիդեո/

Մոսկվայում երկու ավտոմենքենաների բախումից հետո վեճ է սկսվել վարորդների միջև: Նրանցից մեկը սկսել է մահակով հարվածել մյուս վարորդին: Վերջինիս անչափահաս որդին, տեսնելով կատարվածը, գետնից բարձրացրել է մահակը և սկսել հարվածել հորը նեղացնողին: Աստիճանաբար հավաքվել են մարդիկ և պահանջել դադարեցնել կռիվը: Ի վերջո, վարորդները հեռացել են դեպքի վայրից` չկանչելով իրավապահներին:

Բազմաթիվ արձագանքներ են եղել Հրանուշ Հակոբյանի կոչին

«Սիրիահայության վիճակն, իհարկե, ծանր է: Մեր Արտաքին գործերի նախարարն այնտեղ է, որոշում են ավելի շատ դուրս գալ, քան գնալ անվտանգ տարածքներ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հայտնեց, որ վերջին քսան օրվա ընթացքում մոտ երեք հարյուր հոգի եկել է Հայաստան:  Նախարարն ասաց, որ սփյուռքահայերին ուղղված իր կոչից հետո բազմաթիվ արձագանքներ են եղել՝ […]

Ազատամարտիկի կոչը…/վիդեո/

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատերը նետվեցին պատերազմի դաշտ: Ամեն մեկը իր ունակությանը ու կամքին հարիր նվիրվեց ու դարձավ նվիրյալ: Արա Խուդավերդյանը նույնպես գնաց նվիրվելու: «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը այսօր Բաշ-Ապարանի ճակատամարտի հուշակոթողին իր նվիրումը բերեց: Նա եկավ կոչով ու իր ցանկությամբ կիսվեց Henaran.am-ի թղթակցի հետ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ինչպիսի զգուշությամբ է Օբաման ծառ տնկում /ֆոտո/

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, կոստյումով, բահը ձեռքին զգուշորեն ծառ է տնկում: Լուսանկարը բուռն մեկնաբանությունների առիթ է դարձել: Օգտատերերը խորհուրդ են տալիս օբամային ձեռնոցներ էլ կրել, հետո փորձել ծառ տնկել կամ այդ գործողության համար էլ ավելի թանկարժեք կոշիկներ ընտրել:

Երվանդ Զախարյանի համար էլ ցանկալի չէ

 «Դա խորհրդարանական ուժերը կորոշեն, և իրենք կկայացնեն համապատասխան որոշում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով հարցին, թե կողմ է էլեկտրաէներգիայի թանկացման վերավերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելուն: Նա հավելեց, որ իր և բոլորի համար ցանկալի չէ էլեկրաէներգիայի սակագնի բարձրացումը և հանրային այսպիսի դժգոհությունը։ Նա նշեց, որ իր և ոչ մեկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի