11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2015

Աղվան Հովսեփյանն ու Սամվել Ալեքսանյանը պահում են ավանդույթը

Այսօր «Նիգ-Ապարան» հայրենակացական միությունն Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպել է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 97-ամյակին: Միջոցառումը մեկնարկեց քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Միջոցառմանը ներկա են «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը, պատգամավոր Վրեժ Մարկոսյանը, բարձրաստիճան ապարանցի պաշտոնյաներ, հյուրեր:   

Մոտենում է Դատաստանը … տեսա Հայաստանը, Թուրքիան … աստվածաբանի մարգարեությունը /վիդեո/

Այս մարգարեական պատգամը աստվածաբանության դոկտոր Սամուել Դոկտորյանը Աստծուց ստացել է 1998–ի հունիսի 20–ին` Պատմոս կղզում: Պատմոսը մի փոքր կղզի է Էգեյան ծովում, բավականին մոտ Փոքր Ասիայի արևմտյան ափերին: Մ.թ. առաջին դարի վերջին այս կղզի աքսորվեց Քրիստոսի աշակերտ Հովհաննեսը և այստեղ էլ նա մարգարեական տեսիլքներ տեսավ ու գրեց Աստվածաշնչի ՙՀայտնություն՚ գիրքը:  Իսկ Սամուել Դոկտորյանը Պատմոս կղզի […]

Ի՞նչից եք վախենում տղաներ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված երեկվա բողոքի երթը կարող ենք համարել հաջողված, թեև ակնկալում էի, որ ավելի շատ մարդ պիտի լիներ։ Թեև հրապարակը լեցուն էր, սակայն խտությունը բավական չէր, իսկ դա նշանակում է, որ ՀՀ որոշ քաղաքացիներ դեռ դուրս չեն եկել տներից և հույսները դրել են ուրիշների պայքարի վրա, իսկ դա առաջին հերթին անազնիվ է և […]

Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՊՆ Սեյրան Օհանյանը և այլ բարձրաստիճան այրեր այսօր Սարդարապատի հուշահանալիրում են՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 97-րդ տարեդարձի և Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի առթիվ: Քիչ առաջ այստեղ մեկնարկեց տոնակատարություն-զորահանդեսը: Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակին:

Քրդին, թուրքին, արաբին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը Հայկական սփյուռքն է. Դավութօղլու

Թուրքիայում հունսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի իշխող «Արդարություն  և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական արշավի շրջանակներում մասնակցել է Բաթմանում կուսակցության անցկացրած հանրահավաքին, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն ելույթի ժամանակ հիշեցրել է, որ Հայկական սփյուռքը ընտրությունների ընթացքում աջակցություն է հայտնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP): Ինչպես տեղեկացնում է թուրքական […]

Հույսով լցվեց մեր ժողովրդի հոգին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով: Մեծ Եղեռնին հաջորդած դժվարին օրերին մեր հայրենիքի մի մասում քաջարի մեր ժողովուրդը կենաց ու մահու […]

… եւ այս ամենի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք

Այս սյունակն ինձ համար մի հնարավորություն է բարձրաձայն մտածելու, ընթերցողների հետ խոսելու հայերի և թուրքերի մասին՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև այլ խնդիրների, որոնց մասին մենք կամ լռում ենք, կամ ցեղասպանության խնդրից նվազ կարևոր ենք համարում (ինչը ճիշտ է) և այդ պատճառով մեր ուշադրությանը ոչ արժանի։  Եվ իմ առաջին գրառումը նվիրվելու է Ստամբուլին՝ մի […]

Դարձյալ կարկուտ

Մայիսի 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին, հունիսի 1-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 28-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Թատրոն չի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի կարծում, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձը բեմադրված է եղել: Այսօր լրագրողների հետ զրույցում ոստիկանապետն ասաց, որ հնարավոր է, որ 20 փամփուշտից և ոչ մեկը չդիպչեր նրան: Գասպարյանը հիշեցրեց, որ այս դեպքի առիթվ հարուցված է քրեական գործ, նախաքննությունն է ընթանում ներկայումս:  Դիտարկմանը, թե ոստիկանությունը պաշտոնյաների կողքին է, ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի