2 Ժամով անջատեք էլեկտրական սարքերը. քաղաքացիական ընդվզում

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիաների շարք է սկսել ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Մայիսի 22-ից 27-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակիցները ժամը 18:00-ից հավաքվելու են Մաշտոցի պուրակում եւ թռուցիկներ են բաժանելու՝ կոչ անելով մասնակցել մայիսի 27-ին Ազատության հրապարակում բողոքի երթին՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Նախաձեռնող խումբը հայտարարում է, որ ՀԷՑ-ի բերած բոլոր հիմնավորումներն անօրինական են, Հայաստանի քաղաքացիները […]