«Գազել» է շրջվել. կան տուժածներ
Մայիսի 24-ին, ժամը 20.58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, թիվ 24 համարի «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի Տ0752 պետհամարանիշի ավտոմեքենան Խրիմյան Հայրիկ փողոցի սկզբնամասում կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի վարորդ Ս. Խ.-ն (ծնվ. 1976թ.) և ուղևոր Ս. Թ.-ն (ծնվ. 1995թ.) մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են:
Գյուրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել են :
Տուժել են ` 1977 թ ծնված Գյումրի քաղաքի Տերյան 25 հասցեի բնակիչ Ս. Խ.-ն և 1994 թ ծնված «Անի» թաղամասի բնակիչ Ս.Թ.-ն են:
Ս.Խ.-ի մոտ ախտորոշվել է` կրծքավանդակի սալջարդ, ուսագոտու քերծվածքներ, ձախից 10-րդ կողի կոտրվածքներ, իսկ Ս.Թ.-ի մոտ` կրծքավանդակի սալջարդ և ձախ ակնակապիչի պատռված վերքեր:
Նշենք, որ քաղաքացիները հրաժարվել են ստացոնար բուժումից:
«Գյումրու ԲԿ»-ի հասարակայնության հետ կապերի և լրատվութան բաժին: