19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

2 Ժամով անջատեք էլեկտրական սարքերը. քաղաքացիական ընդվզում

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիաների շարք է սկսել ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Մայիսի 22-ից 27-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակիցները ժամը 18:00-ից հավաքվելու են Մաշտոցի պուրակում եւ թռուցիկներ են բաժանելու՝ կոչ անելով մասնակցել մայիսի 27-ին Ազատության հրապարակում բողոքի երթին՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Նախաձեռնող խումբը հայտարարում է, որ ՀԷՑ-ի բերած բոլոր հիմնավորումներն անօրինական են, Հայաստանի քաղաքացիները ոչ մի մեղավորություն չունեն եւ կորուստները չպետք է մնան շարքային քաղաքացու ուսերին: Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 17:00-ին, տեղի է ունենալու նաեւ իրազեկման ավտոերթ, որի նպատակը նույնպես՝ քաղաքացիներին մեծ երթի մասին տեղեկացնելն է:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը նաեւ իր կոչն է ուղղել երկրի իշխանություններին, կառավարության ղեկավարին` հանրապետությունում հոսանքի սակագինը չբարձրացնել ոչ մի դրամով` քայլեր ձեռնարկել թանկացումները կանխելու համար: Քաղաքացիական ընդվզման կազմակերպիչներն առաջարկում են մայիսի 25-ին 2 ժամով անջատել էլեկտրական սարքերը: 

ֆեյսբուքյան «Մութ ժամեր» ակցիայի նախաձեռնող խումբը կոչ է արել մայիսի 25-ին ժամը 21:00-ից մինչև 23:00-ն հրաժարվել էլեկտրաէներգիայի սպառումից` զգուշացնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը և թանկացման նրանց հայտը քննարկող պատկան մարմիններին, որ այս ակցիաները կարող են կրել պարբերական բնույթ՝ զրկելով ընկերությանը մեծ եկամուտներից:

Նախաձեռնողները վստահ են, որ ակցիային բազմաթիվ սպառողների ակտիվ մասնակցությունը կարող է ունենալ մեծ արդյունք հետագա պայքարի համար և կանխի սակագնի թանկացումը:

Հիշեցնենք, մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլէներգիայի սակագնի վերանայման հայտով: ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ