Հիասթափություն ու ցնծություն. «Եվրատեսիլ 2015»-ն ավարտվեց /ֆոտո, վիդեո/
Շաբաթ օրը` երեկոյան, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցավ «Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթի եզրափակիչ փուլը:
«Եվրատեսիլ 2015»-ում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զեմերլևին՝ հավաքելով 358 միավոր: Այսպիսով «Եվրատեսիլ 2016»-ը կկայանա Շվեդիայում:
Երկրորդ տեղում էր Ռուսաստանը, երրորդ հորիզոնականում՝ Իտալիան:
Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ ունեցավ 6-րդ համարի ներքո և զբաղեցրեց 16-րդ տեղը։
Մրցույթն իր հետ մեծ հիասթափություններ ու ցնծություններ բերեց: Երեկ հրապարակվեցին մրցույթի հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքները, որոնցից պարզ դարձավ, որ Շվեդիան հաղթել է միայն ժյուրիի շնորհիվ, իսկ ժողովրդական քվեարկության արդյունքներով մեծ առավելությամբ հաղթել է Իտալիան՝ հավաքելով:
Իտալիայի ներկայացուցիչներըը իրենց ինստագրամի էջում հրապարակել էին արդյունքները` չհամաձայնվելով վերջնական արդյունքների հետ:
Ռուսաստանում եւս համաձայն չէին Պոլինա Գագարինայի արդյունքների հետ: Տեղի զլմ-ները նշեցին, որ Պոլինան չհաղթեց զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով` Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերություններն այնքան էլ լավ չեն:
Հայաստանում եւս բուռն քննարկումների տեղիք տվեց մերոնց զբաղեցրած հորիզոնականը եւ ստացած միավորները:Ոմանք ասում էին, որ արդարացի չէր նման հորիզոնականը, ոմանք էլ քննադատում էին մեր ներկայացուցիչների երգն ու բեմադրությունը` նշելով, որ ամեն ինչ օրինաչափ էր:
Այդուամենայնիվ, «Եվրատեսիլ 2015»-ը այլեւս անցյալում է, որոշ ժամանակ դրա արդյունքները դեռ կքննարկվեն, եւ Եվրոպան կսկսվի պատրաստվել «Եվրատեսիլ 2016»-ին` հայացքն ուղղելով դեպի Շվեդիա:
Ria novosti-ն ներկայացրել է Եվրատեսիլի ամենավառ պահերը` լուսանկարներով: