17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Չենք շտապում. Գագիկ Խաչատրյանը՝ Ծառուկյանի ստվերից

Գործարար, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Ստուգումները որպես զուտ ֆինանսահաշվարկային ստուգումներ չեն, ընթացիկ բոլոր տեսակի ստուգումների շարք ունենք, որ անընդհատ շարունակվում են, չափագրումներն են, գույքագրումներն են, հսկիչ դրամարկղային մեքենաներն են»,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ շուտով արդյունքները կներկայացվեն հանրապետության վարչապետին: Նախարարի խոսքով` կան տվյալներ, սակայն դրանք դեռևս ներկայացման ենթակա չեն: «Չենք շտապում, կլինեն տվյալները, կներկայացնենք»:

Հարցին, թե հնարավոր է, որ Ծառուկյանի ընկերություններում կատարվող ստուգումները արժանանան նրա բացակայությունների ճակատագրին, այսինքն՝ մնան ուղղակի լուրեր, Խաչատրյանն արձագանքեց.

«Դուք այսքան տարիների ընթացքում երբեք նկատած չեք լինի, որ հարկային մարմինը ավել կամ պակաս վերլուծություններ անի, կլինի քաղաքական գործիչ, թե պետական պաշտոնյա: Մենք բազմաթիվ գործեր ունենք դաարաններում, դա քարացած չէ, ինչու եք այդպես մտածում:

Կհրապարակվի, կնայվի, հիմա ակնկալիքը այնպիսին է, որ պետք է շատ մեծ, աղմկահարույց բան լինի, հիմա ընթացքը ցույց կտա, ինչ-որ կլինի իրականում, այն էլ կներկայացնենք»:  

Հիշեցնենք, ԱԺ-ում Ծառուկյանի բացակայությունների հարցը ևս քննարկման առարկա դարձավ, խոսվում էր նրան մանդատից զրկելու մասին, սակայն գործընթացն այդպես էլ ավարտին չմոտեցավ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ