11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 19, 2015

Նախարարը փաստեց՝ եղել է թալան

Էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացումը չունի օբյեկտիվ պատճառներ, և ակնհայտ է, լույսի սակագնի բարձրացումն իր հետ բերելու է ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ։ Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիճյանը։ Նա վստահ է` էլեկտրաէներգիայի թանակացումը կունենա շղթայական ռեակիցա և կբարձրացնի նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ «ՀԷՑ-ը թանկացնում է լույսի սակագինը, քանի որ կուտակել է […]

Հայոց Ցեղասպանությանը նվիրված համերգ Թուրքիայում

«Վաղարշապատ» երգի պարի թատրոնը վերադարձել է «Սահակյան» երգչախմբի հրավերով Թուրքիա կատարած հյուրախաղերից: Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգը կայացել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում:  «Վաղարշապատ»-ը հանդիպում է ունեցել ստամբուլահայ համայնքի հետ, այցելել է Հրանտ Դինքի գերեզման, «Մարմարա» հայկական թերթի խմբագրություն:  Թուրքիա մեկնելուց առաջ «Վաղարշապատ»-ը Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Մեծ […]

Դեռահասը հրդեհել է իրենց բնակարանը, կան զոհեր

Մոսկվայի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 48-ամյա կինն ու նրա 12-ամյա դուստրը մահացել են, հայտնում է “Интерфакс”-ը: Պարզվել է, որ բնակարանը հրդեհել է 16-ամյա դեռահասը, ով ասել է, որ միշտ վիճել է խորթ հոր հետ, ինչի պատճառով էլ նման քայլի է գնացել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

«Ես սիրում եմ Աստծո գոյությունն իմ կյանքում». Էրիկ Բարսեղյան

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը: Եկեղեցին երիտասարդացե՞լ է:Եթե նկատի ունեք երիտասարդների համախմբումը Հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, ապա, այո, ակնհայտ է, որ բոլոր թեմերն ունեն հիանալի երիտասարդաց միություններ։ Այսօր նկատում ենք, որ երիտասարդների կապը եկեղեցու հետ օրեցօր ամրանում է։ Այդ են վկայում այն […]

Ստացել են հավաստագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով` 2015թ. ապրիլի 28-ից մայիսի 13-ն ընկած ժամանկահատվածում  անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությունների գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 237 հավակնորդ, որոնցից 183-ը ստացել են  հավաստագիր:

Վրաերթի են ենթարկվել 8 ամյա աղջիկ, 8 ամյա տղա և 18 ամյա աղջիկ

Մայիսի 18-ին, ժամը 18.45-ին, «Աստա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 23 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Մայիսի 18-ին, ժամը 16.45-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 186 կմ-ին` Սառնակունք գյուղում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում […]

«Որևէ հայ որևիցե մեկից ազատվելու մասին չի մտածում»

«Կարծում եմ՝ որևէ հայ որևիցե մեկից ազատվելու մասին չի մտածում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ իշխող ՀՀԿ-ն ցանկություն չունի ազատվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից: «Պետք է մտածել հետևյալի մասին, որ նման դեպքեր չլինեն, առավել ևս չեմ կարծում, որ կանխավ պետք է տեսակետ հայտնեմ, կարծում […]

Աշակերտները փոփոխություններ են առաջարկում

Հանրապետության մոտ 40 ավագ դպրոցների աշակերտական ինքնակառավարման մարմինների ավելի քան 120 անդամներ, մանկավարժական խորհուրդների, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ավագ դպրոցների տնօրեններ մայիսի 19-ին մասնակցում էին աշակերտական ինքնավարության մարմինների 3-րդ համադպրոցական համաժողովին։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), որն արդեն 3-րդ տարին ծրագրեր է իրականացնում աշակերտական խորհուրդների հզորացման ուղղությամբ։ ՀՀ կրթության […]

«Որ հանրությունը չհայտնվի շփոթմունքի մեջ»

«Հանրաքվեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երկու թերություն է նկատել: Նախագծի քննարկմանը, հիմնական զեկուցող ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից նա հարցրեց, թե ինչպես է ապահովելու հավասար քարոզչությունը «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար: Նա նկատեց, որ եթե ընտրությունների ժամանակ ընտրական օրենսգիրքն ապահովում է թեկնածուների համար հավասար պայմաններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի