23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ես սիրում եմ Աստծո գոյությունն իմ կյանքում». Էրիկ Բարսեղյան

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը:

Եկեղեցին երիտասարդացե՞լ է:
Եթե նկատի ունեք երիտասարդների համախմբումը Հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, ապա, այո, ակնհայտ է, որ բոլոր թեմերն ունեն հիանալի երիտասարդաց միություններ։ Այսօր նկատում ենք, որ երիտասարդների կապը եկեղեցու հետ օրեցօր ամրանում է։ Այդ են վկայում այն բազում միջոցառումները, որ կազմակերպում է եկեղեցին՝ իր շուրջը համախմբելով երիտասարդական ուժերին։

Եթե Դուք ապրեիք խորհրդային ժամանակաշրջանում նույն վերաբերմունքը կունենայի՞ք եկեղեցու հանդեպ:
Խորհրդային քարոզչամեքենան ասում էր. «Бога нет, нет -это медицинский факт»: Որքան էլ զավեշտալի են թվում այս խոսքերը, այդուամենայնիվ այդպիսին էր դարի մտածողությունը։ Բայց այդ տարիներին էլ կային մարդիկ, որ աղոթքով էին ապրում։ Կարծում եմ, կլինեի այդ մարդկանց շարքում։

Ըստ Ձեզ, ո՞րն է եկեղեցու դերը:
Կարծում եմ, եկեղեցին ազգապահպան դաստիարակչական խորհուրդ ունի։ Չլիներ եկեղեցին, չէր լինի հայ գիրը։ Իմ խորին համոզմամբ, եկեղեցին էր, որ կարողացավ պահպանել հայոց գրերը` մագաղաթների, թարգմանությունների, տպագրությունների շնորհիվ: Եկեղեցին է մարդու հոգևոր ստնտուն։

Ըստ Ձեզ, ի՞նչն է խանգարում շատերին լինել եկեղեցում:
Քրիստոնեության թյուրընկալում կա շատերիս մոտ։ Հաճախ ենք լսում կարծիքներ, թե մեր կրոնը հայ ազգին թուլացրեց։ Կարծում եմ ընկալման խնդիր կա։ Նժդեհն ասում էր. «Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր. նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր»։ Պետք է տարբերել խեղճությունը հոգևոր վերելքից։

Գայթակղությո՞ւնն էլ է մեսիջ:
Մարդն ունի երկու սկիզբ` հոգևոր և ֆիզիկական: Մենք հոգու առկայությամբ ենք տարբերվում կենդանուց: Եթե հոգով կառավարվի մարմինը, գայթակղությունը հեռու կմնա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ