15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Որ հանրությունը չհայտնվի շփոթմունքի մեջ»

«Հանրաքվեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երկու թերություն է նկատել: Նախագծի քննարկմանը, հիմնական զեկուցող ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից նա հարցրեց, թե ինչպես է ապահովելու հավասար քարոզչությունը «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար: Նա նկատեց, որ եթե ընտրությունների ժամանակ ընտրական օրենսգիրքն ապահովում է թեկնածուների համար հավասար պայմաններ հանրային հեռուստաընկերությամբ և ռադիոյով, ապա այս դեպքում բացթողնված է:

 Երկրորդ նկտառումն այն էր ըստ նրա, որ այստեղ ներառված չեն ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման համար ընդդիմադիրների առաջարկությունները, որին ըստ նրա համամիտ էր նաև Դաշնակցությունը, ինչպիսին օրինակ՝ ցուցակների հրապարակում ընտրությունից հետո, ռեգիստրի մաքրում, տեսանկարահող սա8քերի տեղադրում տեղամասերում և այլն: Արծվիկ Մինասյանը նշեց, թե նշված առաջարկություններն ինչպես բոլորն, իրենք էլ են կարևորում, բայց դա ավելի շատ քաղաքական որոշման հարց է, քան իրավական:  Ըստ նրա՝ այդ փոփոխությունները կառաջարկվեն սահմանադրական փաթեթում:

Իսկ թե ինչու նախնական հստակեցված չէ քարոզչության համար նախատեսված եթերը,Մինասյանը պատասխանեց, որ եթե թեկնածուների ժամանակ ամեն ինչ հստակ է, այս դեպքում հստակ չէ, այո և ոչ-ի կողմնակիցները: «Հանրաքվեի ժամանակ չունենք թեկնածուներ, կան տեսակետներ արտահայտողներ, ինչպես պետք է որոշվի, սրանք խնդիրներ են, և ուրախ կլինենք քննարկել, եթե լինեն համատեղելի լուծումներ»,-ասաց նա և նշեց, որ պետք է արվի ամեն ինչ, որ հանրությունը չհայտնվի շփոթմունքի մեջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ