17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Որևէ հայ որևիցե մեկից ազատվելու մասին չի մտածում»

«Կարծում եմ՝ որևէ հայ որևիցե մեկից ազատվելու մասին չի մտածում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ իշխող ՀՀԿ-ն ցանկություն չունի ազատվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից: «Պետք է մտածել հետևյալի մասին, որ նման դեպքեր չլինեն, առավել ևս չեմ կարծում, որ կանխավ պետք է տեսակետ հայտնեմ, կարծում եմ՝ հանցագործը պիտի պատժվի»,-հավելեց նա:

Դիտարկմանը, թե ինչքա՞նով է թանկ ՀՀԿ-ի համար Սուրիկ Խաչատրյանը, ԱԺ նախագահը պատասխանեց՝ այնքանով, որքանով թանկ է ցանկացած լրագրող, ՀՀ ցանկացած քաղաքացի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ