11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 7, 2015

Զեղչերով

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Տրանսպորտի և կապի նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 27,396.5 հազար դրամ: Հիշեցնենք, Հայրենական մեծ պատերազմի առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք իրավունք ունեն օդային տրանսպորտով երթևեկելու ԱՊՀ տարածքում տարին մեկ անգամ 50 տոկոս զեղչ սակագնով, իսկ Խորհրդային Միության հերոսներին և Փառքի երեք աստիճանների շքանշանով պարգևատրված անձանց […]

Ում են թողնում

Այսօր կառավարության նիստը սահմանվածից մեկ ժամ շուտ կայացավ, քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարության պատվիրակությունը կմեկնի Արցախ: Փաստորեն մայիսի 9-ին ՀՀ նախագահը եւ վարչապետը չեն մասնակցի երեւանյան տոնական միջոցառումներին: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը վաշինտոնյան այցից հետո մեկնելու է Մոսկվա` մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի տոնական միջոցառումներին: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Արցախում մասնակցելու է Շուշիի ազատագրմանը […]

Վարչապետը դժգոհ է` ինչ կատարվեց

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Կառավարություն-Ազգային ժողով համագործակցությանը: «Մենք ունենք բաց, օրինակ վերջերս մենք Ազգային ժողվում ներկայացրեցինք օրինագիծ եկամտահարկի մասին, և այն, ինչի մասին խոսվում էր օրենքում, դրա մասին պատգամավորների մի մասը ընդհանրապես չէր խոսում, այլ խոսում էր կարծես թե այլ նախագծի մասին: Ես դա կապում եմ երկու խնդրի հետ»,-ասաց վարչապետը: Ըստ […]

Թուրք ֆուտբոլիստը հայհոյել է Ցեղասպանության մասին գրառում կատարած Դեն Բիլզերյանին /ֆոտո/

Թուրքիայի «Բեշիքթաշ» ֆուտբոլային թիմի դարպասապահ Թոլգա Զենգինը հայհոյել է պոկերի ամերիկահայ հայտնի վարպետ Դեն Բիլզերյանին İnstagram-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում կատարելու համար, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Radikal» պարբերականի վկայությամբ՝  Հայոց ցեղասպանության հիշատակման օրը` ապրիլի 24-ին, Բիլզերյանը կատարել էր հետևյալ գրառումը. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Թուրքական պետությունը սպանել է 1.5 մլն հայի, այդ թվում ՝ […]

Արդարադատության թիվ մեկ պատասխանատուի փողերը. Ժողովուրդ

Ժողովուրդն անդրադառնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցներին: Ըստ Մկրտումյանի հայտարարագրի, 2014 թվականի վերջին կազմել են 185 հազար 790 դոլար եւ 5 մլն դրամ: Հայաստանի ամենակոռումպացված մարմնի համարում ունեցող Վճռաբեկ դատարանի նախագահը, որքան էլ տարօրինակ է, պաշտոնական փաստաթղթերում լրացրել է, որ ունի եկամտի ընդամենը 4 աղբյուր:   Եվ ըստ այդ փաստաթղթերի՝ Մկրտումյանի […]

Նոր մոտեցումներ եւ հին անվստահություն. Ժամանակ

Ժամանակը վերլուծել է նախագահի ամերիկյան այցը, նշելով, թե Սերժ Սարգսյանի այցի ժամանակացույցը ինքնին տպավորիչ հանդիպումներ չէր ենթադրում, սակայն դրանցից մեկը իսկապես բավականին ուշագրավ է դարձել: Սարգսյանը ամերիկյան Սենատում հանդիպմանը, ի թիվս երեք սենատորների, հանդիպել է նաեւ Հանրապետական, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մըքքեյնի հետ: Մըքքեյնի ներկայությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպող երեք սենատորների շարքում ուշագրավ է […]

Պահանջ-նամակներ՝ օտարերկրյա դեսպանատներին /ֆոտո/

«100 ամյակն առանց ռեժիմի» շարժումը այսօր պահանջի նամակներ հանձնեց ՀՀ-ում օտարերկրյա դեսպանություններին, պահանջելով՝  «ուշադրության կենտրոնում պահել  քաղբանտարկյալներ  Շանթ Հարությունյանի և ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի հարցը»: Նամակներ հանձնեցին ԱՄՆ, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանմիայի դեսպանություններին:

Ո՞րն էր օգուտը

«100 ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է. «Եթե ապրիլի 24-ին այդ մեծ մոբիլիզացիան տեղի չունեցավ, դա չի նշանակում, որ մենք ձախողվել ենք: Մեզ ձերբակալելով մենք բավական օգուտներ քաղեցինք, կարողացանք ժողովրդին հասկացնել, որ կա մի խումբ, որին կարելի է հավատալ ու վստահել: Ժիրայր Սէֆիլյան»:

«Այդպիսի գին չկա չէ՞»

 Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց իրավասություն տալի Ֆինանսների նախարարությանը ձեռք բերելու Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցին հարող 1500 մետր երկու ֆիզիկական անձանց պատկանող հողակտորը: Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ այստեղ հիմնադրվելու է շախմատի ակադեմիա: Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք նախապես սահմանված գումարով կավարտեն այս աշխատանքները: Ապա վարչապետը նկատեց, որ հողի սակագինը ավելի բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի