11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 7, 2015

Աշոտյանը հրավիրում է «վերջին զանգին»

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, որ այս տարի դպրոցներում «Վերջին զանգը» կհնչի մայիսի 22-ին: Աշոտյանը հրավիրում է նախարարներին այդ օրն այցելել որևէ դպրոց։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս հորդորեց այդպես անել. «Առաջարկում եմ, որ իրենք ներկայացնեն իրենց նախասիրությունը, թե որ դպրոց են ուզում այցելել, և դուք, մարզպետները, քաղաքապետերը տեղյակ լինեք ու կազմակերպեք։ Սա […]

ՄԻՊ-ը կաշկանդված է /վիդեո/

«Մենք նոր օրենքը դեռ չենք հասցրել ուսումնասիրել, ինչպես նաև մի շարք մեր գործընկեր պատգամավորներ, քանի որ շատ հրատապ է անցել գործընթացը»,-Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ խոսելով Եկամտային հարկի մասին օրենքից: Հիշեցնենք, այս օրենքը ակտիվ քննարկումների ալիք բարձրացրեց, ինչը երբեմն դուրս եկավ իրականության տիրույթից: Օրենքը որակվեց որպես խոպանչիներին հարկելու միջոց, մինչդեռ […]

9 վիրավոր եւ 1 զոհ. Շուշին մերն էր

«Շուշիի ազատագրումը մեծ նշանակություն ուներ: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Շուշիի ազատագրումը հպարտություն էր, վեհություն էր, քանի որ Շուշին դարեր ի վեր չի ազատագրվել: Անգամ Անդրանիկ զորավարը պաշարել ու չի կարողացել ազատագրի Շուշին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Ազատամարտիկը Շուշիի գրավումը հիշելիս հուզվում է: Խոջալուն և Շուշին , նրա […]

Քաղաքապետը խայտառակ է եղել /վիդեո/

Տեխասի Ջորջթաուն քաղաքի քաղաքապետը խայտառակ է եղել` մոռանալով անջատել բարձրախոսը զուգարանում: Նիստի ընթացքում քաղաքապետը գնացել է զուգարան` մոռանալով անջատել կոստյումին ամրացված բարձրախոսը: Նիստի մասնակիցները լսել են զուգարանից «ուղիղ հեռարձակվող» ձայները: Միջադեպից հետո նիստի մասնակիցները մեծ դժվարությամբ են հավաքվել ու շարունակել այն:

«Օրինաց երկիրը»-ը տեղեկացնում է

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս մասին տեղեկացնում են կուսակցության մամլո ծառայությունից:  Քաղաքական խորհուրդն ամբողջացրել և հավանության է արժանացրել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունները, ինչն այսօր կներկայացվի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին: ՕԵԿ քաղաքական խորհուրդը միաժամանակ հայտարարում է, որ […]

«Աչքներս լույս»

«Շրջանառության հարկի մասին» օրենքն այսօր Ազգային ժողովում դրվեց քվեարկության: Նախքան այդ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ ներկայացվել են առաջարկներ մի քանի պատգամավորների կողմից և ընդունվել են: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը խմբակցության անունից հայտնեց, որ ողջունում են օրենքում կատարվող փոփոխությունը: Նշենք, որ վիճահարույց էին ավելացրած արժեքի հարկի չափի և գնագոյացման հարցերը, որոնք, Մելքումյանի խոսքով, […]

Դոլարն էժանանում է

Մայիսի 6-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ բորսայում ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: Դոլարն առաջարկվել է 482,8 դրամով, պահանջարկի գինը չի գերազանցել 480 դրամը: Նախօրդ օրն էլ բորսայում դարձյալ դոլար չի վաճառվել: Ի դեպ, դոլարի գինը մայիսի 6-ին նվազել էր նախորդ օրվա համեմատ, ռուսական ռուբլին եւ եվրոն արժեվորվել են:Ամերիկյան 1 դոլարը գնվում էր միջինը 479 դրամով, […]

Պուտինի հետ

Մայիսի 7-ից 9-ը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք միջոցառումներին կմասնակցի 27 երկրի ղեկավար այդ թվում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Վենեսուելայի նախագահները: Տոնական միջոցառումներին ներկա կլինեն նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը: 

Նոր լիազորություններ ոստիկանապետին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացվեց փոփոխություն կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում: Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու իրավասությունն անցնում է ՀՀ ոստիկնապետին: Նախքան այդ այն վերապահված էր Կառավարությանը: «Որոշման նախագծի ընդունման արդյունքում` պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները կսահմանվեն ՀՀ ոստիկանության պետի հրամանով, և օրենսդրությունը կհամապատասխանեցվի «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին»,- ասաց օրեքի նախագիծը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի