05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՄԻՊ-ը կաշկանդված է /վիդեո/

«Մենք նոր օրենքը դեռ չենք հասցրել ուսումնասիրել, ինչպես նաև մի շարք մեր գործընկեր պատգամավորներ, քանի որ շատ հրատապ է անցել գործընթացը»,-Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ խոսելով Եկամտային հարկի մասին օրենքից: Հիշեցնենք, այս օրենքը ակտիվ քննարկումների ալիք բարձրացրեց, ինչը երբեմն դուրս եկավ իրականության տիրույթից: Օրենքը որակվեց որպես խոպանչիներին հարկելու միջոց, մինչդեռ այն բոլորովին այլ բովանդակություն ունի:

Պաշտպանը նշեց, որ որքանով ինքն է ծանոթ, փոքր-ինչ չափազանցված են անհանգստությունները, որ դա կրկնակի կամ որևէ ձևով խոչընդոտում է արտագնա աշխատանքի մեկնողներին: «Բայց ես չէի ցանկանա վերջնական կարծիք հայտնել, քանի որ այս պահին մեր համապատասխան վարչությունում ուսումնասիրվում է, և մենք կտանք համապատասխան գնահատական»,-ասաց:

Ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների գործին, ապա Կարեն Անդրեասյանը հույս հայտնեց, որ քննության ավարտին կներկայացնեն ձերբակալման ամբողջ հիմքերը:

«Ի տարբերություն Human rights-ի` ես ունեմ սահմանափակումներ ընթացիկ գործով կարծիք հայտնելու, միայն կարող եմ ողջունել, որ միջազգային և տեղական իրավապաշտպան կառույցները անում են այն աշխատանքը, որը մենք սահմանափակված ենք օրենքով և չենք կարող անել:

Միևնույն ժամանակ ակնկալում եմ, որ հանրությանն ու բոլորիս կտրվեն ողջամիտ պատասխաններ, թե ինչ էին հայտնաբերվել, ինչ տեղի ունեցավ այդ գործով, և որքանով էին հիմնավոր այն մեղադրանքները, որ հնչեցին այդ գործով տվյալ անձանց հետ կապված»,-եզրափակեց ՄԻ պաշտպանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ