Նոր թանգարան ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում

Մայիսի 7-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում բացվել է նոր թանգարան: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը վստահություն է հայտնել, որ Արցախյան ազատամարտի պատմությանն ու հաղթանակի բերկրանքն արտացոլող նոր թանգարանը ևս մեկ հարթակ կհանդիսանա երիտասարդ սերնդի համար հիշելու և […]