23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրադադարից 20 տարի անց` խաղաղության սպասումով /ֆոտո/

Այսօր Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում բացվեց անկախ լուսանկարիչ Յուլյա Գրիգորյանցի «Հրադադարից 20 տարի անց` խաղաղության սպասումով» լուսանկարչական ցուցահանդեսը: «Միշտ հետևել եմ լրահոսին ու սահմանամերձ շրջանների մասին դրանում տեղ գտած լուրերին, և ցանկություն առաջացավ մոտս անձամբ այցելել գյուղեր ու այնտեղ տիրող իրավիճակը փոխանցել դիտողներին: Ցուցահանդեսս հենց այդ այցերի արդյունքն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Լուսանկարիչը նշեց, որ հրադադարը կնքվել է 20 տարի առաջ, բայց հակառակորդը շարունակում է խախտել այն, իսկ սահմանամերձ շրջանի բնակիչներն այդպես էլ մնացել են «պատանդի» կարգավիճակում` խաղաղության ու պատերազմի միջև: Իր աշխատանքներն առաջին անգամ հենց սահմանամերձ Չինարիում ներկայացնելու որոշումը լուսանկարիչը բացատրում է նրանով, որ նախ ցանկանում էր ինչ-որ չափով աշխուժացնել գյուղի կյանքը և երկրորդ` տեսնել գյուղացիների զգացմունքները, երբ իրեն իրենց կտեսնեն լուսանկարներում:

«Մենք հատուկ ենք ընտրել նաև լուսանկարները փակցնելու վայրը: Դրանք ամրացրել ենք Չինարիի կենտրոնում կառուցված պատի վրա: Սա սիմվոլիկ է այն առումով, որ պատը պաշտպանում է մարդկանց կրակոցներից, իսկ դրա վրա փակցված լուսանկարները ցույց են տալիս` կյանքը շարունակվում է»,- ասաց Յուլյա Գրիգորյանցը: 

Ցուցահանդեսի նկարագրությունը ստորև՝ 

1980թ.-նների վերջում Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքում հայկական բնակչության նկատմամբ բռնություններն ու Արցախի ազատագրական ու Հայաստանի ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու պայքարը 1990 թ.-ին հանգեցրեց լայնամասշտաբ պատերազմի: Հայաստանը հանդես եկավ որպես Արցախի անվտանգության երաշխավոր և հայկական ուժերին հաջողվեց ազատագրել Արցախը: 1994 թ.-ին կնքվեց հրադադարի մասին պայմանագիր:

Պատերազմը դե յուրե այդպես էլ չավարտվեց: Այսօր չավարտված պատերազմի ու Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումների հետևանքներն իրենց վրա զգում են հատկապես սահմանամերձ շրջաններում: Այստեղ վերջին տարիներին կրակոցները գրեթե չեն դադարում` սահմանելով ապրելու նոր կանոններ: Տեղի բնակիչները 20 տարուց ավելի է «պատանդի» կարգավիճակում են` խաղաղության ու պատերազմի միջև: Գյուղը լքելը` խրամատ լքելու պես մի բան է` անհնարին մոտ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ