Տան շեմին տեսել է ծնողների եւ 3 եղբայրների կտրած գլուխները

Թարխան Ավետիսյանի պատմությունը 1919 թ., Սուրմալու Թարխան Ավետիսյանը պատմում է, որ 1919-ին, երբ Սուրմալուի գավառը ազատագրվել է թուրքերից ու միացել Հայաստանի Հանրապետությանը, շատերը վերադարձել են: 1920-ինհայ-թուրքական պատերազմի ժամանակ քեմալական զորքերը մտել են Սուրմալու և կոտորել հայերին: Թարխանի պապը՝ Եփրեմ Ավետիսյանը, տուն վերադառնալով տանշեմին ահասարսուռ տեսարանի է ականատես եղել՝ գտնելով ծնողների և երեք եղբայրների կտրված գլուխները: […]