04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԵՄ դեսպաններին

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը եւ եվրոպացի դիվանագետները կարեւորեցին Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացումը, բոլոր բնագավառներում հաստատված համագործակցության, վստահության եւ երկխոսության ամրապնդումը: Անդրադարձ եղավ մասնավորապես երկրում իրականացվելիք բարեփոխումներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներին, ինչպես նաեւ Հանրապետության ներքաղաքական ու ներհասարակական վերջին զարգացումներին: Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Եվրոպական միության հետ գործակցությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն եւ հետագա զարգացման մեծ ներուժ ունի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ