11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ այս անգամ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները մասշտաբային արձագանք չստացան

Օրերս կառավարության հավանությանն է արժանացել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

Փոփոխություններով նախատեսվում է կատարել երկու որոշիչ քայլ. առաջին` բարձրացնել ԱԱՀ-ի շեմը մինչև 113,4 մլն. դրամի, որը գործող 58,35 մլն. դրամ շեմի համեմատ ավել է մոտ 1,9 անգամ:Երկրորդ` առևտրական գործունեությունից եկամուտների դրույքաչափը 1%-ի փոխարեն հաստատել 5%: Հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը կարող է նվազել փաստաթղթավորված գործարքների հանրագումարի դեպքում մինչև 4% չափով, սակայն այն չպետք է պակաս լինի առևտրական գործունեության իրականացնողների համար հարկվող օբյեկտի 1,5%-ից: Փաստացի առանց փաստաթղթավորման շրջանառության դեպքում դեպքում տնտեսվարողը վճարում է 5%, իսկ օրենքով սահմանված կարգով փաստաթղթավորում իրականացնելու դեպքում նույնիսկ 1,5%:

Այս օրենքը վերջին մի քանի ամսիսների ընթացքում ենթարկվեց մի շարք փոփոխությունների, որնցից հետո գրեթե միշտ եղան բողոքի ակցիաներ, որտեղ մարդիկ ասում էին, որ անհնար է աշխատել փաստաթղթավորմամբ և հորդորում էին կառավարությանը այլ ուղիներ փնտրել ստվերի դեմ պայքարելու համար:

Սակայն, ինպես նկատեցինք, այս անգամ մասշտաբային արձագանք չեղավ այս կապակցությամբ, ինչը ըստ տրամաբանության ունի 2 բացատրություն` կամ օրենքը իրոք դուր է եկել ոլորտի ներկայացուցիչներին, կամ մնացած բոլոր դեպքերում խաղի մեջ էին մտնում ընդիմադիր խոշոր «ձկները »` հանձինս ԲՀԿ-ակաների, ովքեր այնժամ կրակի վրա յուղ լցնելով փորձում էին քաղաքական դիվիդենտներ հավաքել, իսկ վերջին շրջանում կարծես կորցրեցին իրենց քաղաքական թելն ու ժողովրդի վստահությունը:

Անի Սանոսյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ