11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արձանագրվել են բոտուլիզմի նոր դեպքեր

ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 2 տուժածով:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված ծիծակի և վարունգի մարինադի պահածոներ: 

Օգտագործումից 24 ժամ անց տուժածների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են: Նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ: 

Ներկայում, հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

• խուսափե´լ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, 

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´լ ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, 

• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´լ բժշկի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ