10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տան շեմին տեսել է ծնողների եւ 3 եղբայրների կտրած գլուխները

Թարխան Ավետիսյանի պատմությունը

1919 թ., Սուրմալու

Թարխան Ավետիսյանը պատմում է, որ 1919-ին, երբ Սուրմալուի գավառը ազատագրվել է թուրքերից ու միացել  Հայաստանի Հանրապետությանը, շատերը վերադարձել են: 1920-ինհայ-թուրքական պատերազմի ժամանակ քեմալական զորքերը մտել են Սուրմալու և կոտորել  հայերին: Թարխանի պապը՝ Եփրեմ Ավետիսյանը, տուն վերադառնալով  տանշեմին  ահասարսուռ տեսարանի է ականատես եղել՝ գտնելով ծնողների  և երեք եղբայրների կտրված գլուխները: Ըստ 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի, բոլշևիկները Բաթումիշրջանի  դիմաց թուրքերին են զիջել  Սուրմալուն, գրում է armeniangenocide100.org-ը:

«1919-ին Սուրմալու գավառն ազատագրվեց թուրքերից ու միացավ Հայաստանի Հանրապետությանը: Մինչև 1920-ի նոյեմբերը սուրմալեցիներից շատերը վերադարձան իրենց հայրենի հողը: 1920-ի նոյեմբերին Թուրքիայի սանձազերծած հայ-թուրքական պատերազմի ժամանակ քեմալական զորքերը մտան Սուրմալու և կոտորեցին հայերին: Պապս՝ Եփրեմ Ավետիսյանը, այդ ժամանակ ապրում էր Իգդիրում, մանուֆակտուրայի խանութ և դարբնոց ուներ: Նա չորս եղբայր ուներ, որոնցից ողջ մնաց միայն մեկը:

Թեհրանից վերադառնալով՝ պապս և նրա եղբայրը տան բակումմի ահասարսուռ տեսարանի ականատես եղան՝ շեմին գտնելով ծնողների և երեք եղբայրների՝ Մկրտիչի, Խաչատուրի և Թրահանի կտրված գլուխները: Ըստ 1921 թ. Մոսկվայի պայմանագրի, բոլշևիկները Բաթումի շրջանի դիմաց թուրքերին զիջեցին Սուրմալուն, իսկ հետո՝ 1921-ին, պարտադրեցին Խորհրդային Հայաստանին կնքել Կարսի պայմանագիրը՝ դրանով իսկ ճանաչելով անեքսիայի իրողությունը: Այդ պատճառով վերջին հայերը, նաև պապս իր ընտանիքի հետ, այդ թվում նաև ապագա հայրս, ստիպված եղան հեռանալ Սուրմալուից և անցնել Արաքսի ձախ ափը, որտեղ էլ մինչև օրս ապրում են Ավետիսյանների երեխաներն ու թոռները` քաղաք Արմավիր, Հայաստանի Հանրապետություն: Եփրեմ պապիս ընտանիքն անցավ Արաքսի ձախ ափը, փախչելով թուրք ենիչերների հետապնդումից, ոչինչ չունենալով՝ ոչ իրեր, ոչ ապրանք, ոչ սնունդ, երեխաների հետ, ունենալով միայն հագի շորերը: Խանութը,տունը, հողերը, բերքատու այգիներն ու ամբողջ վաստակը անհատույց մնաց թուրքերին:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ