Սեւանի ՍՊԻՏԱԿ ոսկին (ՋՈւՐ) չի վերածվի ՍԵՎ ոսկու (նաֆթ)…Գալուստ Նանյան

Էկո- տեղեկատվության վերլուծաբան, լուսանկարիչ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է.
Զարմացած եմ ու զայրացած, երբ տեղեկանում եմ, որ ՀՀ Բնութ նախարարությունն իր դրական եզրակացություն է տվել ոմն մի ընկերության Սեւանա լճի ավազանում զբաղվելու երկրաբանահետախուզական, ինչ որ գործունեության իրականացնելու համար, որի արդյունքում երեք պայմանական տարածքներում (Նորատուս, Հայրիվանք եւ Ծաղկաշեն) որոնելու են գազի եւ նաֆթի շերտեր….
Սակայն նույն այդ դրական եզրակացությունում կարդում ենք, ինչ որ պայմանական կետեր, որն ուղղակի ոլորտից տեղյակ մարդն սկսում է մտածել, որ ՀՀ ԲՆ սկսել է աշխատել պայմանական թույլտվություններ տրամադրելով, որտեղ նշվում են հատուկ պահանջներ.
Այդ պահանջներն են`
– Եթե երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընթացքում հայտնաբերվեն ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների տեսակներ, առաջնորդվել ՀՀ կառավարության 29.01.2010թ. N 71-Ն, N 72-Ն որոշումներով:
– Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում երկրաբանահետախուզական աշխատանքների մեթոդիկայի հնարավոր փոփոխությունները համաձայնեցնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ:
– Հորատման տեղամասը եւ խտությունը որոշելուց հետո «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փորձաքննության ներկայացնել հորատման աշխատանքային ծրագիրը:
ԵՓԱԾ ՀԱՎԻ ԾԻԾԱՂ Է ԳԱԼԻՍ…
Խնդրեմ ուսումնասիրեք տարբեր աշխատություներ եւ գիտական հոդվածներ, թե այդ տարածքներում, ինչ կենդանական եւ բուսական աշխարհի ներկայացուցիչներ են առկա, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Ի դեպ, այդ ամենն ապացուցող քարտեզներ էլ կան, որոնք հասանելի են անգամ համացանցում:
Մեկը կարող է ինձ, ինչ- որ փաստեր, կամ հաշվարկներ ներկայացնի, թե այդ գործունեությունն ծավալելուց հետո նշված այդ տարածքներում, ինչ կարգի կարող են խախտվել` հող, ջուրը, բուսական եւ կենդանական աշխարհը….
Իհարկե ոչ մեկ, քանի որ այսօր բնապահպանության նախարարությունում առկա Կենսառեսուսների կառավարման գործակալությունն վերից- վար իր մասնագետներով չգիտես ինչով են զբաղված եւ որտեղ են թաքցնում իրենց գլուխները:
Կարող եմ հասկանալ, թե, օրինակ, Արտաշես Զիրոյանն ինչ հիմքերով է իր ստորագրոությունն դրել եւ համաձայնվել, որ նման գործուներություն ծավալեն Սեւանի ավազանում,,,,
Կարող եմ հասկանալ, թե, օրինակ, գազ եւ նաֆթ հայտնաբերելուց հետո, ինչ է կատարվելու Սեւանի ավազանի հետ: Արդյունահանվելուց հետո ինչ կարգի թափոնների հետ ենք գործ ունենալու:
Արդյոք կարող եմ վերջապես լսել ՀՀ ԲՆ-ում երկար ու ձիգ տարիներ աշխատած բազմաչարչար Վտանգավոր նյութերի եւ թափոնների քաղաքականության բաժնի պետ` Անահիտ Ալեքսանդրյանին, որ մինչ օրս այդպես էլ չի տիրապետում թափոնների կառավարման քաղաքականության մեթոդոլոգիային, ով հաստատ կխուսափի այն հարցի պատասխանից, թե, օրինակ, ինչպես է պատկերացնում եւ ինչպիսի քաղաքականություն պետք է մշակել, որպեսզի նաֆթային թափոններ ամբարվեն մեր երկրում:
Բայց հակառակ դրան տիկին Ալեքսանդրյանն նախարարաներ փոխելով երկար տարիներ չգիտես ինչ “հետաքրքիր” ծրագրեր է իրականացրել, որտեղ ուղակի ճտ-ճտ գումարներ են ծախսվել ու անօգուտ սեմինարներ կազմակերպվել տարիներ շարունակ….
Հետաքրքիր է, թե ինչպիսի պատրաստվածություն ունի նույն Ալեքսանդրյանի որդին, որ այսօր ղեկավարում է ՀՀ ԲՆ-ի Իրավաբանական վարչությունը, եթե հանկարծ բնապահպանական ողջ գիտական եւ ՀԿ սեկտորն միավորվի եւ դատի տա այս գործունեության հեղինակներին եւ համահեղինակներին:
Էլ չեմ անրադառնում գերատեսչության այլ վարչություններին եւ բաժիններին, որոնք քչից- շատ առնչվում են Սեւանի պահպանման եւ պաշտպանման հետ…
Սակայն ցավում եմ, որ մինչ օրս իրենց կարծիքը դեռ չեն հայտնել մեկն- մյուսի հետեւից` ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ եւ այլոց կողմից իրենց հրամանագրերի ստորագրումով ստեղծված Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովները եւ աշխատանքային խմբերը:
Զարմացած եմ եւ ժամեր շարունակ վերհիշում էի իմ եւ նախարար Արամայիս Գրիգորյանի առաջին հանդիպումը, որի ընթացքում խոսեցինք նաեւ Սեւանի հիմնախնդիրներից: Ուրախացա, որ նախարար Գրիգորյանը իր առջեւ, որպես առաջնային խնդիր դրել է Սեւանի պաշտպանումը. “Սեւանն միայն մերն չէ, Սեւանն նաեւ մենք պետք է պահենք եւ փոխանցենք մեր սերունդներին”- սա իմ խոսքերն չեն, սա Նախարար Գրիգորյանի խոսքերն են:
Այսպես ենք պաշտպանում Սեւանը պարոն նախարար, նման ձեւն ինձ համար խորթ եւ եւ անհասկանալի…
Երեք օրից կլինեմ Հայաստանում եւ խոստանում եմ, որ այս նախագծի ամենա-ամենա-ամենա դեմը ես ինքս եմ լինելու: Պատրաստ եմ պայքարելու մինչեւ վերջ, որպեսզի ինքներդ էլ հրաժարվեք եւ հետ կանչեք դրական եզրակացությունն, որ տրված է Սեւանի ՍՊԻՏԱԿ ոսկին (ՋՈւՐԸ), ՍԵՎ ոսկու (նաֆթ) վերածելու համար…
Գալուստ ՆԱՆՅԱՆ
ք. Մոսկվա (ՌԴ)