08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Չի բացառվում, որ իշխանությունը զուգահեռ 2 խնդիր է լուծում․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված ոդիսականը որոշակի արհեստական էլեմենտներ է պարունակում:
Եթե իշխանությունն իսկապես հետևողական էր այդ զեկույցի` սահմանված ժամկետներում պատրաստման առումով, ապա ժամանակին քայլեր կձեռնարկեր:
Չի բացառվում, որ իշխանությունը զուգահեռ 2 խնդիր է լուծում` կոնկրետ դեմքերի «գծերից է գցում» և զեկույցը հանրությանը պատշաճ ձևով չի ներկայացնում:
Ի վերջո, ինչպես էլ իշխանությունը սեփական պատկերացումներով և քաղաքական նպատակահարմարությամբ զեկույց գրի, մեկ է` իր քաղաքական պատասխանատվության հանգամանքը թաքցնել չի ստացվի, որովհետև  ցանկացած հայտարարություն, որը նույնիսկ ՔՊ-ական դեմքերից է հնչեցվում` դրանց հիմքում քաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունն ու կայացված որոշումներն են»:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ