08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Բաքվի պատանդների հարցում Նիկոլ Փաշինյանը դարձել է գլխավոր մեղադրող․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը, ընդունելով, որ Արցախն Ադրբեջան է, ընդունելով, որ մեր զինվորները գտնվել են Ադրբեջանի տարածքում, ասել է, որ Եռաբլուրում ննջող մեր բոլոր հերոսները, սկսած Վազգեն Սարգսյանից, օկուպանտ են։
Ալիևին գլխավոր դատախազ պետք չէ։
Բաքվի պատանդների հարցում Նիկոլ Փաշինյանը դարձել է գլխավոր մեղադրող։ Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ից իր թիմով ստանձնել է տրոյական ձիու դեր։ Նա եկել է քանդելու Երրորդ Հանրապետությունը, ինչի մասին 7 տարի է՝ ասում ենք։
2018թ․ հոկտեմբերի 2-ին, որ Պառլամենտի վրա հարձակվում էին, ո՞ւր էիք, որ 2019թ․ մայիսին դատարանները շրջափակում էին, ո՞ւր էիք… Նիկոլի հետ ջան-ջիգյար էիք անում, հիմա դարձել եք ընդդիմադի՞ր։
Ասել եմ ու պնդում եմ․ 2018թ․ Հայաստանում տեղի է ունեցել աշխարհաքաղաքական գունավոր հեղափոխություն։ Մենք այդ ժամանակ էլ ենք ասել՝ դուք մերժել եք ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։ Մենք տեսնում էինք, որ իշխանության եկող ուժը չունի կարմիր գծեր։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ 2018թ․ նրան հանձնարարել է Բոլթոնը, ամերիկյան հատուկ ծառայությունները։ Ժողովուրդ ջան, ընդունեք, որ զոհ եք եղել, դուք հեղափոխություն չեք արել, սխալվել եք։ 2018թ․ հեղափոխությունը ո՛չ հայ ժողովուրդն է արել, ո՛չ Նիկոլը։ Դա արվել է դրսից, իսկ Նիկոլը կամավոր գործիք էր՝ քասթինգով ընտրված»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ