08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Ո՞վ է այս բարդակի համար պատասխան տալու․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդկանց ավտոները տարբեր հանգամանքներում հայտնվում են տուգանային հրապարակում, իսկ տեղում էլ թալանվում են: Օրինակ` ինձ փոխանցված դեպքով, մեքենան նախորդ տարվա դեկտեմբերից` մահվան ելքով պատահարից հետո, մինչև այժմ` շուրջ 10 ամիս հերիք չէ տուգանային հրապարակում է, մի հատ էլ պարզվում է, որ մեքենան կողոպտել են, պետհամարանիշը հայտնաբերվել է մայրուղում և այլն:
Սա նույնն է, որ գնաս ոստիկանության, քննչականի, դատախազության բաժի, մեկ էլ` տեղում անհայտ անձանց կողմից կողոպուտի ենթարկվես` մի լավ ծեծեն ու փողերդ տանեն:
Ինչ դեպք էլ լինի, ի՞նչ գործ ունի որևէ մեկի մեքենան 10 ամիս տուգանային հրապարակում ու ինչպես է պատահում, որ այդ տարածքները պատշաճ վերահսկման չեն ենթարկվում:
Ո՞վ է այս բարդակի համար պատասխան տալու:
Սա եզակի դեպք չէ: Տարբեր զբաղվածության տեր մարդկանց մեքենաները, որոնցով գումար են աշխատում, դեռ չեմ ասում, որ վարկային միջոցներով են գնում, ամիսներով չեն տալիս, իսկ տեղում էլ թալանվում են:
Կոնկրետ դեպքի եմ անդրադարձել, որին կից կտեղադրեմ նաև մեքենայի լուսանկարները` ակնկալելով, որ իրավապահ համակարգը գոնե այս պայմաններում տեղից կշարժվի:
Վերջին նկարում մեքենայի  նախնական վիճակն է` վթարի վայրում»:
Հնարավոր է սա 1 անձ, ավտոմեքենա, շտապօգնություն, ֆուրգոն, ճանապարհ և տեքստը նկարն է
Հնարավոր է սա ֆուրգոն և տեքստ, որում ասվում է «c OPELE»-ը նկարն է
Հնարավոր է սա ֆուրգոն նկարն է
Հնարավոր է սա ֆուրգոն նկարն է
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ