08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Նիկոլ, քո քաղաքականությունը ոչ թե «վիզը ծուռ» է, այլ՝ «կզած»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ, քո  քաղաքականությունը ոչ թե «վիզը ծուռ» է, այլ՝  «կզած»։
Նիկոլ, լսեցի երեսփոխանիդ բերանով քո պատասխանը ԱԺ լսումների վերաբերյալ։
Քաղաքական խոսք՝ զրո, փաստեր՝ զրո, վիրավորանք՝ լիքը։
Չլրջացաք էլի, վարչապետ էլ դարձար, քո խոսքը նույնն է մնացել։
Դրսում՝ լաց ու աղերսանք, ներսում՝ հոխորտանք։
Հոխորտացո՞ղ եք, գնացեք Ալիեւի դեմ հոխորտացեք, որ է՛լ «բիզիմդիր», է՛լ «նոլդու», է՛լ կապիտուլյացիա, է՛լ միջանցք  ու է՛լ ինչ ասես, որ չի ասում։
ՄԱԿ-ի ամբիոնից սաղ աշխարհի դեմը Ալիեւից «կապիտուլյացիա» ու «միջանցք» «չասել» ես մուրում, եկել եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքականությունից եք խոսում։
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» ուղարկեց թուրքական  պահանջները  ու պասլատ արեց ադրբեջանական նարատիվները, իսկ դու «կզել» ես ադրբեջանական պահանջների առաջ»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ