Սա այն «հարցն» էր, որը պատրաստվում էի տալ Փաշինյանին ԵԽԽՎ-ում. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գերել է․
« «Ես հարցեր չունեմ Նիկոլ Փաշինյանին՝ թողնելով դա քննչական մարմիններին ապագայում, սակայն, օգտվելով այն փաստից, որ այս շաբաթ ԵԽԽՎ-ում Հայաստանն ուշադրության կենտրոնում է, ցանկանում եմ դիմել Ձեզ, պարոն նախագահ, գլխավոր քարտուղարին և անդամ երկրներից ներկայացուցիչներին: Խնդրում եմ հանձնարարել Բաքվում Ձեր դեսպաններին այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։ Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց ի վեր մենք և նրանց հարազատները որևէ տեղեկություն չունենք մեր հայրենակիցների որպիսության մասին։ Դա նվազագույնն է, ինչ կարող եք անել նրանց համար։ Խնդրում եմ, արեք դա անհապաղ՝ ապացուցելու, որ Եվրոպայում դեռ հավատում են մարդասիրությանը։»