08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Ոնց որ սատանան է խաչից վախենում, այնպես էլ ՔՊ վերնախավն է իշխանափոխությունից վախենում․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոնց որ սատանան է խաչից վախենում, այնպես էլ ՔՊ վերնախավն է իշխանափոխությունից վախենում։
ՔՊ ներկայացուցիչներից մեկը, ուղղեղի և/կամ քաղաքական պատասխանատվության բացակայության պայմաններում հայտարարում է․ «ոնց որ վամպիրներն են լույսից վախենում, տենց էլ ընդդիմությունը՝ խաղաղություն բառից»։
Հայ ժողովրդի՝ հազարավոր կյանքերի, արյան ու արժանապատվության հաշվին վամպիրային քաղաքականություն իրականացնող «խմբակցության» ներկայացուցիչն անամոթաբար փորձում է մեղադրել ընդդիմությանը՝ խաղաղության հարցում։
Դուք խաղաղության հետ ոչ մի կապ չունեք։ Դուք դավադրությունների տեսության, տգիտության շտեմարանի և թուրքական ախորժակի մեծացման հետ կապ ունեք։
Դուք ո՛չ խաղաղության գինը գիտեք, ո՛չ պատերազմի, ո՛չ ազգային արժանապատվության ու ոչ էլ հայրենիքի գինը գիտեք։ Դուք միայն ձեր մանդատից ստացած քյարը հաշվելը գիտեք։ Ու ոնց որ սատանան է խաչից վախենում, այնպես էլ դուք եք իշխանափոխությունից վախենում, որովհետև գիտեք, թե ինչ աղետ եք պատճառել մեր ժողովրդին։
Խաղաղությունn ապրանք կամ ծառայություն չի, որ Սյունիքի հաշվին գնաք Վաշինգտոնից առնեք ու բերեք քվեաթերթիկի գնով ծախեք ժողովրդի վրա։ Դուք այս երկրի համար ոչինչ չունեք արած՝ բացի պատերազմների միջով անցնելուց, վնասներից, հայրենազրկումից, աղետից ու կորուստներից։
Ձեր բախտն այս անգամ չի բերելու, և չեք կարողանալու նորից խաբել հայ ժողովրդին։ Կայուն և լիարժեք խաղաղությունը հաստատվելու է պետության ներքին և արտաքին անվտանգության, հավասարակշռված ու շահավետ քաղաքականության արդյունքում՝ ձեզ իշխանությունից հետացնելուց հետո։
Այդ ժամանակ կտեսննենք, թե ով է իրականում վախենում խաղաղություն բառից»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ