11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Կինը դանակահարել ու սպանել է ընկերուհու 4-ամյա որդուն

Նովոսիբիրսկի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով մեղադրվում է 4-ամյա երեխայի դաժան սպանության մեջ: Երեխան պարանոցի հատվածում դանակի հարված է ստացել այն ժամանակ, երբ մայրը հարբեցողությամբ էր զբաղվում ընկերուհիների հետ, հայտնում է տեղի ՆԳՆ կայքը: Ոստիկանները սպանության մեղադրանքով ձերբակալել են երեխայի մոր 44-ամյա ընկերուհուն, ով սպանության օրը խմելիս է եղել երեխայի մոր հետ: Թե որն […]

Մատչելի տներ քաղաքացիների համար, նոր աշխատատեղեր /վիդեո/

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ հիպոթեքի մասին օրենքում կատարված փոփոխությունները բավական դրական են ընդունվել հասարակության կողմից: Ըստ նրա՝ այս օրենքի արտոնությունները միայն փոքր կենտրոնի էլիտ դասի շենքերին չեն վերաբերում: Մանրամասները՝ տեսանյութում: 

Որևէ մեկդ թող հնչեցնի՝ ասի, որ ես բիզնես եմ ծավալել այս տարիներին

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հետաքրրքվեց նոր ստեղծվող Հակակոռուպցիոն խորհուրդի մասին: «Այս հանձնաժողովում ընդգրկված են նաև ՀԿ-ներից ու խորհրդարանական ընդդիմադիրներից ներկայացուցիչներ. իմ մոտեցումը դա է, որ մենք բոլորս միասին պետք է վեր հանենք, քննարկման առարկա դարձնենք բոլոր այն խնդիրները, որ կան հասարակության մեջ ու հնչում են տարբեր հարթակներում՝ օրենքի շրջանակներում […]

Ո՞նց թե ինչու եմ հանդիպել. վարչապետը՝ ԲՀԿ-ականների հետ հանդիպումից /վիդեո/

«Ոնց թե ինչու եք հանդիպել»,-Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու է հանդիպել ԲՀԿ-ականների հետ, այսպես արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիտարկմանը, թե վարչապետն ինչպես է պայքարելու կոռուպցիայի դեմ, եթե ընդդիմությունը հայտարարում է, որ ինքն էլ է կոռուպցիոներ, վարչապետը ժպտաց ու ասաց. «Դու հավատո՞ւմ ես»,-ու հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

«Բայց ի՞նչ մարդասիրության մասին կարող ենք խոսել Ադրբեջանի պարագայում»

«Խոսքը վերաբերում է այն դիվերսիոն խմբին, որը վնասազերծվեց Ղարաբաղում, դատավարությունը կատարվեց, բայց հիմա միջնորդությամբ է հանդես եկել ԱՄՆ-ը, և ես մտահոգություն ունեմ, որ նորից հարցը տեղափոխվի այլ հարթություն, ներգափոխվի էությանը, որովհետև մենք հստակ գիտենք, թե այս հարցի հետ կապված Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում»,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, […]

«Կարևորը քարոզչական աշխատանքներն են»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նկատեց, թե ցեղասպանության հռչակագրի վերաբերյալ իր գրավոր հարցման պատասխանում նշվել է, որ Սփյուռքի համապատասխանաբար 50 գաղթօջախներում 61 հանձնախումբ է ստեղծվել և հետաքրքրվեց նրանց գործունեությունից: «Ակնհայտ է բոլորիս համար, որ հիմնական նպատակը ցեղասպանության միջազգային ճանաչումն է, կուզենայի, որ խոսեիք այդ ուղղվածության և հանձնախմբի աշխատանքի […]

Քաղաքի գետը մարդկանց դիակներով լի էր, անգամ ջրի հոսքն էր դադարել

Վարդան Ավետիսյանի պատմությունը Կարին Ցեղասպանությունը վերապրած Վարդան Ավետիսյանը Կարինի գավառի Բագարիճ գյուղիցէ: Գյուղը 300 տուն ուներ, որից միայն 100-ն է թուրքերին պատկանել: Երբ  կռիվը սկսվել է,թուրքական կառավարական զինվորները եկել ու նրանց ասել են, թե  աքսորում են Ադանա,բայց խաբել են ու տարել Քեմախ: Մեծ մասին սպանել են` կացնով գլուխները բացելով ուձորըգցելով: Քաղաքի գետը մարդկանց դիակներով լի […]

« Ռազմաարդյունաբերության զարգացումն անչափ կարևոր է ՀՀ-ի համար»

 Ռազմաարդյունաբերության զարգացումն անչափ կարևոր է ՀՀ-ի համար, հատկապես այն երկրների համար է այն կարևոր, որոնք շրջափակման, հակամարտությունների և այլ սահմանափակումների առկայության ներքո են գտնվում: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանի հարցին: «Ռազմական արդյունաբերության ոլորտը հնարավորություն է տալիս բանակի համալրման խնդիրների լուրջ ուշադրություն դարձնել. գտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի