06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Կարևորը քարոզչական աշխատանքներն են»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նկատեց, թե ցեղասպանության հռչակագրի վերաբերյալ իր գրավոր հարցման պատասխանում նշվել է, որ Սփյուռքի համապատասխանաբար 50 գաղթօջախներում 61 հանձնախումբ է ստեղծվել և հետաքրքրվեց նրանց գործունեությունից: «Ակնհայտ է բոլորիս համար, որ հիմնական նպատակը ցեղասպանության միջազգային ճանաչումն է, կուզենայի, որ խոսեիք այդ ուղղվածության և հանձնախմբի աշխատանքի մասին, ինչպե՞ս են համակարգում մեր պետական հանձնաժողովի հետ»,-հարցրեց Աճեմյանը:

Սփյուռքի նախրար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ՀՀ արտգործնախարարությանը և Սփյուռքի նախարարությանը հանձնարարվել էր աջակցել հանձնախմբեր ստեղծելուն և այսօր ուրախությամբ կարող են փաստել 61 հանձնախմբերի առկայությունը, որոնք էլ ըստ նրա արդեն ներկայացրել են իրենց աշխատանքային ծրագրերը: «Միաժամանակ նրանք ընդունել են պահանջները պետական հանձնաժողովի կողմից ընդունված»,-ասաց նա և հավելեց, որ միջոցառումները կարելի է երկու մասի բաժանել՝ համապետական, համազգային և տարածաշրջանային:

Համապետական միջոցառումներից նա հիշեցրեց նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած միստը, որի ժամանակ էլ ընդունվեց «հայտնի ազգային մեծ լիցք պարունակոց հռչակագիրը», ինչպես նաև այն համապատասխան միջոցառումները, որ պետք է անցկացվեն Հայաստանում, որից մեկը Ցեղսպանության մեծ ֆորումն է, Ցեղսպանության զոհերի սրբադասման կարգը և այլն: Ըստ նրա՝ միջազգային համաժողովներ են անցկացվելու: Տարածաշրջանային միջոցառումները ըստ նրա՝ 6 մասի կարելի է բաժանել:

«Կարևորը քարոզչական աշխատանքներն են»,-ասաց նա և երկու խոշոր կարևոր քայլերից մեկը համարեց այն, որ Ֆրանսիայի և Ուրուգվայի նախագահները համարվում են հանձնախմբերի պատվավոր նախագահները: «Որոնք մեր համայնքների փայլուն աշխատանքի արդյուքն է»,-ասաց նա: Բացի այդ նախարարը փաստեց, որ հանձնախմբերը հասել են այն բանին, Արգետնիայում, Ուրուգվայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում բացվելու են առանձին թանգարարններ կամ առանձին ցուցադրություններ Հայոց Ցեղսպանության թեմայով: Ըստ նրա, միջազգային որևէ հայտնի լրատվամիջոց չի գտնվի, որ Ցեղսպանության թեմային անդրադաձ չլինի:

«Չկա օր որ որևէ գիտաժողով չկազմակերպվի, որոնք մեր հանձնախմբերի աշխատանքի արդյուքն է»,-ասաց նա և հավելեց, որ նույնիսկ Թուրքիայում են նման համաժողովներ կազամակերպվում: Հաջորդը տպագրական աշխատանքներն են. «Օտար լեզվով աշխարհին ներկայացնում են մեր դատը և պահանջները»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ