18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Բայց ի՞նչ մարդասիրության մասին կարող ենք խոսել Ադրբեջանի պարագայում»

«Խոսքը վերաբերում է այն դիվերսիոն խմբին, որը վնասազերծվեց Ղարաբաղում, դատավարությունը կատարվեց, բայց հիմա միջնորդությամբ է հանդես եկել ԱՄՆ-ը, և ես մտահոգություն ունեմ, որ նորից հարցը տեղափոխվի այլ հարթություն, ներգափոխվի էությանը, որովհետև մենք հստակ գիտենք, թե այս հարցի հետ կապված Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում»,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, որ Ադրբեջանն ամեն ինչ շուռ տված է ներկայացնում միջազգային հանրությանը՝ ասելով, որ գոյություն չունցեող պետությունը դատապարտում է գոյություն չունեցող դատարանով չկատարված հանցագործությունը:

«Եթե խնդիրը տեղափոխվում է  մարդասիրական հարթակն, ինչպես դա ներկայացվում է միջնորդության մեջ, Ադրբեջանն ինքը այդ մարդասիրական հարթակից դուրս է գործում, ամեն ինչ տեղավորում է իր քարոզչության շրջանակների մեջ: Եթե մենք ադեկվատ պատասխան չտանք, տեսնում եմ, որ քայլեր կատարվում են ու շատ  քայլեր էլ ճիշտ են կատարվում, բայց  համակարգված պետք է այս խնդրին վերաբերվել, և եթե ուզում ենք բացել, դիմակազերծել Ադրբեջանի կողմից վարվող նենգ քաղաքականությունը, սա հարմար առիթ է, որ այս օրինակով ցույց տանք:

Մենք պետք է ճանաչենք, որ գոյություն ունեցող անկախ պետություն է, ու այն պետք է ճանաչեն ու միջնորդները պետք է մեզ դիմելուց առաջ պահանջեն Ադրբեջանից, որ նրանք հրապարակավ խոստովանեն, որ նրանք հանցագործներ են, որ պաշտոնական Բաքուն մինչև օրս հանդես չի եկել: Ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ»,-հարցրեց Ռուստամյանը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ այդ դիվերսատների կողմից կատարված հանցագործությունները բացահայտված ու ապացուցված են, ներառյալ 17-ամյա պատանու առևանգումը, խոշտանգումն ու դաժան սպանությունը: «Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, թե ինչպես են հերոսացնում ու ընդունում մարդասպաններին Ադրբեջանում, ինչպես եղավ տխրահչակ Սաֆարովի հետ, որը միակ դեպքը չէր:

Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը խոսւոմ է մարդասիրությունից, բայց ի՞նչ մարդասիրության մասին կարող ենք խոսել Ադրբեջանի պարագայում, Ադրբեջանում հայտնված քանի հայազգի քաղաքացիական անձինք ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով նվաստացվել են կամերաների առաջ, ապա սպանվել: Կամ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժեցին Մինսկի խմբի, Կարմիր խաչի, ԵԱՅԿ-ի կոչերը, որ պայմաններ ստեղծվեն, որ տեղահանվեն ուղղաթիռի անկման վայրից ուղղաթիռի անձնակազմի աճյունները»:

Նախարարը շեշտեց, որ բոլորն էլ գիտեն՝ Բաքվի մարդասպաններն ինչպես են վերաբերում իրենց քաղաքացիներին, խոշտանգում են մարդասիրության ու խաղաղության ջատագովներին: «Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը յուրովի է հասկանում ու ընկալում մարդասիրությունը»: Նախարարը նաև հերքեց այն լուրերը, որ տարածել էին ադրբեջանցիները, թե եռանախագահներն այս հարցը բարձրացրել են այստեղ հանդիպման ժամանակ:

Ռուստամյանը նշեց, որ իր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանն այսօր պահանջում է, որ այդ անձանց վերադարձվեն: «Եվ եթե այս ֆոնի վրա մենք իրականությունը չներկայացնենք ու համապատասխան դիվանագիտական քայլեր կատարենք, եթե հանկարծ Աստված մի արասցե, մենք գնանք այդ քայլին ու վերադարձվեն, կնշանակի Ադրբեջանի հաղթանակ քարոզչության դաշտում»,-նկատեց պատգամավորը: Վերջինս նշեց, որ Վիկտորյա Նուլանդն էլ պետք է իրերն իրենց անուններով կոչեր, ոչ թե նրանց ռազմագերի անվաներ:

Նալբանդյանն էլ պատասխանեց, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին ու այլ երկրներում մեր դեսպանատներից ներկայացրել են համապատասփան փաստերը: Նա նաև կոչ արեց զգույշ լիել ձևակերպումների առումով Նուլանդի խոսքի հետ կապված:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ