06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքի գետը մարդկանց դիակներով լի էր, անգամ ջրի հոսքն էր դադարել

Վարդան Ավետիսյանի պատմությունը

Կարին

Ցեղասպանությունը վերապրած Վարդան Ավետիսյանը Կարինի գավառի Բագարիճ գյուղիցէ: Գյուղը 300 տուն ուներ, որից միայն 100-ն է թուրքերին պատկանել: Երբ  կռիվը սկսվել է,թուրքական կառավարական զինվորները եկել ու նրանց ասել են, թե  աքսորում են Ադանա,բայց խաբել են ու տարել Քեմախ: Մեծ մասին սպանել են` կացնով գլուխները բացելով ուձորըգցելով: Քաղաքի գետը մարդկանց դիակներով լի է եղել ու չի հոսել: Նրան, մորն ու քույրերինքրդերը բռնել են ու պահել  քրդական Ճալի գյուղում: Ռուսական բանակի մեջ եղել է մի հայսպա, ով նրանց տարել է  Մամախաթուն, գրում է armeniangenocide100.org-ը:

Վարդան Աւետիսեան, Թերջանի Բագարիճ գիւղէն, 11 տարեկան 

Մեր տունը 10 հոգի էինք: Մենք մեր գիւղին մէջ լաւ կապրէինք, երբէք չէինք նեղուիր: Հայրս երկրագործ էր, ունէինք ոչխար, կով, եզ, արտ, տուն, ամէն բան: 

Մեր գիւղը 300 տունէր, 100 տունը` թուրք: Մեր գիւղին թուրքերը խաղաղ ժամանակ մեզի բան չէին ըսեր: 

Երբ որ կռիւ եղաւ, կառավարութենէն ասքեար եկաւ, որ մեզի սուրկուն (աքսոր) ընեն, մեզի ըսին` գացէ՛ք Ատանա, հո՛ն մնացէք, ձեզի ձեռք չենք տար: Մեզի խաբեցին, տարին Քեմախու պողազ: Անկէ 11 հոգի փախանք, միւսներն իրարու ետևէ կը կապէին, յետոյ վերին գլխէն կը զարկէին մինչև, վարի գլուխ: Թուր կը կոխէին կռները, ոտքերը, կացին կը բերէին, գլուխները կը ճեղքէին, կը ձգէին ձորը, լաւ կնկտիքը, լաւ աղջիկները կը տանէին, մեկելնոնց կը զարկէին, կը թափէին ջուրը: Մեր քաղքի ջուր էնենց եղաւ մարդոց ճէնտէկէն (դիակ) կայնաւ, էլ չգնաց: 

Էն 11 հոգին, որ փախանք, ես ջոկուայ, եկայ մայրիկիս քով, մեկալնոնք բռնեցին իրար կապեցին, խուրշուն հալեցուցին և էնոնց բերանը լեցուցին, աչքերնին պարութ լեցուցին, յետոյ մալի պէս մորթեցին և ջուրը թափեցին:

Ես որ մայրիկիս քովն էի, քրտեր եկան մեր բոլորտիքը բռնեցին, իմ մօրս շորերն ալ հանեցին, իմ մօրս ըսին` 30 ոսկի տո՛ւր, քեզ ազատենք: Իմ մերն էլ 30 տուեց, մեզ ազատեցին: Մենք փախանք Ճալի (քրտի գիւղ), մեզի պահեցին: Հոնիկ մնացինք մինչև թիւրքերը փախան և ռուսեր եկան առին, իսկ Ճալի գիւղը չփախաւ: Ռուսը եկաւ, հայ օֆիցէր մի կար, մեզ իր հետ տարաւ Մամախաթուն: Ես էի, մայրս և 2 քոյրերս: Մայրս մինակը չէր կարող 4 հատ պահեր, երկուքս տուաւ որբանոց:

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 460, թթ. 9-10, բնագիր, ձեռագիր: 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի,Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 102:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ