11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Հայաստանում իր աշխատանքային այցն ավարտեց ԱՄՆ ՄԶԳ-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պատասխանատուն

Հարավային Կովկասում ճանաչողական այցի շրջանակներում փետրվարի 21-ին հնգօրյա աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Կոսինսկի Ֆրիցը:  Նա այցելել է մի շարք ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի իրականացման վայրեր և հանդիպել Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, զբոսաշրջության ոլորտի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ:  Տիկին Ֆրիցը կառավարում է […]

Օքթայ Ասադով. «Մենք գումար ենք տնտեսում Հայաստանի հետ պատերազմի համար». Azatutyun.am

Ադրբեջանի կենտրոնական բանկն այլևս արհեստականորեն նույն մակարդակի վրա չի պահի ազգային տարադրամի` մանաթի փոխարժեքը: Պատճառներից մեկը Բաքվում առկա մտավախություններն են, թե Հայաստանի հետ պատերազմի դեպքում երկիրը կարող է հայտնվել առանց բավարար ֆինանսական միջոցների: Այս մասին երեքշաբթի երեկոյան ադրբեջանական խորհրդարանի լիագումար նիստի ավարտին հայտարարեց Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը, գրում է Azatutyun.am-ը: «Որևէ աժիոտաժ չկա: Պարզապես […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ծառուկյանն այս խոստումը ևս չի կատարի. Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 100 հազար ԱՄՆ դոլար էր խոստացել այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կհաղորդեն և կօգնեն բացահայտել »Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը կատարողներին և կազմակերպողներին: «Ժամանակի» տեղեկություններով՝ Ծառուկյանն այժմ հրաժարվում է նաև այս խոստումից:  Այս մասին թերթի հետ զրույցում խաչատրյանն ասել է, թե տեղյակ չէ՝ որոշումն […]

Եթե Քիմ Քարդաշյանը ղեկավարի ԲՀԿ-ը, ՀՀԿ-ականը պատրաստ է. Ժողովուրդ

Նախօրեին՝ ԱԺ հայտարարությունների ժամին, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը հայտարարել էր. «Ասում են՝ ԲՀԿ-ում լինելու են ընտրություններ: Ես նույնիսկ կին գիտեմ, որն ունի բոլոր արժեքները՝ ղեկավարելու այս կուսակցությունը»: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այդ կինը Քիմ Քարդաշյանն է: Ավելին նա ասել է.  «Ինչո՞ւ է անլուրջ, ես կուսակցությունս կփոխեմ ու կգնամ «Բարգավաճ Հայաստան», […]

Մոր անփութության պատճառով 3-ամյա աղջիկն ընկել է էլեկտրական սալիկի վրա, 1 ամիս անց նույն երեխան մահացել է հոսանքահարումից. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ստելլա Ա.-ի գործի դատական քննությունը: 33-ամյա Ստելլային նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել 2014 թվականի հուլիսի 22-ին: Ըստ քրեական գործի նյութերի՝ Ստելլան ամուսնացել է 2002 թվականին: Ունեցել են 2 որդի՝ ծնված՝ 2004 և 2006 թվականներին:Սակայն 2008 թվականին Ստելլան ամուսնալուծվել է: Մի քանի ամիս նա վարձակալական հիմունքներով […]

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքն արտագաղթում է. Հայկական ժամանակ

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով այդպես էլ չկարողացավ քաղաքական նոր տանիք գտնել, կարծես թե հույսն ամեն ինչից կորցրել է: Պաշտոնանկությունից հետո անհաջող ընթացք ստացան նաև Նազարյանի բիզնես գործերը: Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի տեղեկությունների՝ Երևանի նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Մշակույթի գործիչները պատրաստվում են Վարդան Պետրոսյանին ներելու հարցով նամակ գրել նախագահին. Հայկական ժամանակ

««ՀԺ»-ի տեղեկություններով, մշակույթի մի շարք գործիչների շրջանում քննարկվում է հինգ տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը:  Դերասանի դատավճռից հետո նրա փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ 5 տարի ազատազրկման դատապարտվելու դեպքում, անզգույշ հանցագործության պայմաններում, համաներման ակտով Վ. Պետրոսյանի գործը կկարճվի: Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ տարբեր քրեակատարողական […]

Սուրիկ Խաչատրյանի «արտառոց» քայլը. Հրապարակ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր երևանյան առանձնատան համար նոր ջահ է գնել: Սակայն արտառոցը ոչ թե ջահ գնելու հանգամանքն է, այլ այն, որ մարզպետն այդ ջահը ոսկեզօծելու և Սվարովսկի քարեր դնելու համար միայն, որոշ տեղեկությունների համաձայն, վճարել է մոտ 80 հազար դոլար:  Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի