Մոր անփութության պատճառով 3-ամյա աղջիկն ընկել է էլեկտրական սալիկի վրա, 1 ամիս անց նույն երեխան մահացել է հոսանքահարումից. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ստելլա Ա.-ի գործի դատական քննությունը:
33-ամյա Ստելլային նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել 2014 թվականի հուլիսի 22-ին:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Ստելլան ամուսնացել է 2002 թվականին: Ունեցել են 2 որդի՝ ծնված՝ 2004 և 2006 թվականներին:
Սակայն 2008 թվականին Ստելլան ամուսնալուծվել է:
Մի քանի ամիս նա վարձակալական հիմունքներով ապրել է երեխաների հետ, հետո, ըստ մեղադրանքի, խուսափելով երեխաներին խնամելուց, պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի, երեխաներին տարել է նրանց հոր տուն, թողել է այնտեղ ու հեռացել է:
Երեխաների խնամքով զբաղվել են նրանց հայրը, պապն ու տատը:
Ստելլան չի հետաքրքրվել երեխաների կեցությամբ, չի զբաղվել նրանց դաստիարակությամբ:
Նույն՝ 2008 թվականին Ստելլան փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել մեկ այլ տղամարդու հետ:
2010 թվականին այդ տղամարդուց ունեցել է դուստր: Հիմա էլ դստեր հետ է Ստելլան վարձով ապրել:
Հիշյալ տղամարդը, իմանալով, որ երեխա է ծնվել, հրաժարվել է նրանից:
Ստելլայի ավագ որդիները շարունակել են մնալ հոր մոտ:
2012-ին նրանք տեղափոխվել են «ՍՕՍ մանկական գյուղ»:
Գիշերօթիկում գտնվելու ժամանակամիջոցում Ստելլան, ըստ մեղադրանքի, դարձյալ անուշադիր է եղել երեխաների նկատմամբ, միայն արձակուրդներին է նրանց իր մոտ տարել, այդ դեպքում ևս դրսևորել է անուշադիր ու անփույթ վերաբերմունք:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: