Վերակառուցման աշխատանքներ` զբոսայգում

Կիրովի անվան մանկական զբոսայգում ընթացող աշխատանքների վերաբերյալ սոցիալական ցանցերում և որոշ կայքերում տեղ գտած անհիմն հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ զբոսայգում գտնվող թվով 3 շինությունների տեղում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ համաձայն օրենքով սահմանված կարգով հաստատված և բնապահպանական փորձաքննություն անցած նախագծի։ Զբոսայգու տարածքի բարեկարգման ծրագիրը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական […]