11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

“Մի շարք տզրուկներ ու ստահակներ խիստ անհանգստացած են”

՛՛Վերջին իշխանության կերակրատաշտին կցված մի շարք տզրուկներ ու ստահակներ խիստ անհանսգատացած են, թե ինչու են սփյուռքի մեր համայնքի տարաբեր ներակայցուցիչներ հրավիրում ԲՀԿ ներկայացուցիչներին՝ լսելու իրենց մտահոգությունները՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքում կատարված փոփոխությունների մասին նախագծի քննարկմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ին պատգամավորի խոսքով, դիմում են այն մարդիկ, ովքեր ստիպված են հեռացել երկրից: […]

Աչքալուսանք

2015 թվականի փետրվարի ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը  կսկսվի 2015թ. փետրվարի 4-ից: Այս մասին հայտնում են Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի ծառայությունից։ Հունվարի 30-ից սկսվել են 2015 թվականի հունվար ամսվա ընտանեկան, սոցիալական նպաստների, հրատապ օգնության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները:

Հակասահմանադրական է. Ջհանգիրյան

Ազգային Ժողովում մինչ քվեարկության կդրվեր Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրտայանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած ԱԺ-ում կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, վարման կարգով խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը. ՛՛Օրենքի նախագծով ստեղծվող մարմինը հակասահմանադրական է, այն բնորոշ է պարլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներին՛՛,-նկատեց նա:Վարման կարգով հակադարձեց […]

Այս տարի էլ

Արդեն յոթերորդ տարին անընդմեջ “Այբ” կրթական հիմնադրամը Հայաստանում կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ “Կենգուրուն”: Ուրախալի է, որ առաջին տարում “Կենգուրուի” արձանագրած մասնակցության ցուցանիշը չի նվազել:  Ավելին, երեխաների հետաքրքրությունը մրցույթի հանդեպ միայն աճում է: Այս տարի “Կենգուրու” միջազգային մաթեմատիկական մրցույթը տեղի է ունենալու մարտի 26-ին։ Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1265 դպրոցներ: […]

Առաքելական եկեղեցին աննախադեպ քայլի է դիմում /վիդեո/

2015 թվականի ապրիլի 23-ին հայ առաքելական եկեղեցին աննախադեպ քայլ կանի` կկատարվի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողներին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ըստ սրբազանի` վերջին սուրբը, որ հռչակվել է և հիշատակվում է որպես տոնելի սուրբ, հայրապետ Մովսես Տաթևացին է եղել, նրա […]

ԱՄՆ-ը ինքնաթիռների միջոցով բջջային հեռախոսներից տվյալներ է հավաքում

ԱՄՆ լրատվամիջոցներում հայտնվել է բջջային հեռախոսների միջոցով քաղաքացիների գաղտնալսման նոր տեխնոլոգիայի մասին տեղեկատվություն։ ԱՄՆ իշխանություններն ամերիկացիների բջջային հեռախոսներից տվյալներ են հավաքում հատուկ սարքավորման օգնությամբ, որը տեղադրված է թեթևշարժիչային ինքնաթիռներում, և որոնք նման են բջջային կապի աշտարակների։  The Wall Street Journal-ի տվյալների համաձայն՝ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ արդարադատության նախարարության դատական կարգադրիչների ծառայության կողմից 2007 թվականից: Սարքավորումը, […]

Մերկասառույց Վարդենյաց լեռնանցքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Օբաման բացահայտել է Ուկրաինայի իշխանափոխության հարցում ԱՄՆ դերակատարումը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությանը ԱՄՆ-ը իր անմիջական մասնակցությունն է ունեցել: Օբաման իրենց մասնակցությունն անվանել է “իշխանափոխության միջեւ միջնորդություն”: CNN-հ հետ հարցազրույցում, խոսելով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստից, Օբաման ասել է “Մենք հասանք իշխանության փոփոխությանը”: “Նախագահ Պուտինը Ղրիմի եւ Ուկրաինայի վերաբերյալ որոշում ընդունեց ոչ թե ինչ-որ լուրջ քաղաքագիտության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի