22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

“Մի շարք տզրուկներ ու ստահակներ խիստ անհանգստացած են”

՛՛Վերջին իշխանության կերակրատաշտին կցված մի շարք տզրուկներ ու ստահակներ խիստ անհանսգատացած են, թե ինչու են սփյուռքի մեր համայնքի տարաբեր ներակայցուցիչներ հրավիրում ԲՀԿ ներկայացուցիչներին՝ լսելու իրենց մտահոգությունները՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքում կատարված փոփոխությունների մասին նախագծի քննարկմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ին պատգամավորի խոսքով, դիմում են այն մարդիկ, ովքեր ստիպված են հեռացել երկրից: Զոհրաբյանն ընդգծեց, որ այս օրենքը, որ ենթադրում է փաստաթղթաշրջանառություն, կստիպի մյուս տնտեսվարողներին ևս լքել Հայաստանը: “Ժամանակ ձգելը, օրենքի կիրարկումը հետաձգելը խնդրի լուծում չէ”:

Զոհրաբյանն ընդգծեց, որ նիստի ժամանակ խոսվել է ՓՄՁ-ների միջոցով խոշորներին հարկային դաշտ բերելու մասին: ՛՛Ես կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, թե ովքեր են այն խոշորները, որոնք պարբերաբար սպասարկում են իրենց կեղծված ընտրությունները, այդ խոշորների ապրանքը մաքսակետում չգիտես ինչ հրաշքով փոխակերպվում է այլ ապրանքի՛՛:

Ըստ Զոհրաբյանի՝ իշխանություններին այս խոշորները դեռևս պետք են գալու ընտրությունների կեղծման համար, դրա համար էլ նրանց արտոնություններ են տրվում, ստվերից էլ դուրս չեն բերվում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց Զոհրաբյանին. ՛՛Խոշորներ երբ ասում ենք, բոլորին է վերաբերում, շատ խոշորներ շատ ազնիվ են աշխատում, և մենք տեղյակ ենք՛՛: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ