21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաքելական եկեղեցին աննախադեպ քայլի է դիմում /վիդեո/

2015 թվականի ապրիլի 23-ին հայ առաքելական եկեղեցին աննախադեպ քայլ կանի` կկատարվի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողներին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Ըստ սրբազանի` վերջին սուրբը, որ հռչակվել է և հիշատակվում է որպես տոնելի սուրբ, հայրապետ Մովսես Տաթևացին է եղել, նրա սրբադասումը եղել է 18-րդ դարում: Ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ կատարելու որոշումը կայացվել է նախորդ տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած եպիսկոպոսաց ժողովի ժամանակ: 

՛՛Հայ եկեղեցին սրբացում չի կատարում, այլ ճանաչում է սուրբերի կամ այդ անձանց սրբությունը, որն արդեն իսկ տարածում է ունեցել մարդկանց մեջ կամ վկայություններով փաստված է եղել,-բացատրեց սրբազանը:

Մշակվել է տեղի ունենալիքի ծիսական արարողակարգը, կարևոր միավորներն են սուրբերի հռչկումը, հատուկ քաղված վկայաբանության ընթերցում պիտի լինի, նաև նկարների օծում, մասունքների հանդեպ խոնարհում, սուրբ գրային ընթերցվածքներ, աղոթքներ: 

Տարբեր եկեղեցիների հոգևորականների մասնակցության հրավերներ են ուղարկվել: Սրբազանի խոսքով՝ ներկա են լինելու արևելյան քույր եկեղեցիների պետերն իրենց պատվիրակություններով: Ինչ վերաբերում է Հռոմի պապի մասնակցությանը` բանակցություններ են ընթանում, սակայն վերջնական պատասխան դեռևս չկա:

Բանախոսն ընդգծեց, որ այս քայլը նաև նշանակում է, որ եկեղեցին ճանաչում է տեղի ունեցածը՝ ցեղասպանությունը: ՛՛Եթե ընդունում ենք, որ այս մարդիկ նահատակվել են, ինքնին թելադրում է, որ ճանաչում ենք ցեղասպանության փաստը, որն իր մեջ ենթադրում է նաև պահանջատիրություն՛՛:

Նշենք, որ իրադարձությունը կայանալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հավանաբար մեկնարկը կտրվի ժամը 16:00-ին, կավարտվի 19:15-ին: Սա խորհրդանշում է 1915 թվականը: Ավարտին կհնչեն աշխարհի բոլոր հայ եկեղեցիների զանգերը , որին կհետեւի մեր րոպե լռությունն ու տերունական աղոթքը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ