19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Անցածը “հաշիվ չի”

Ազգային ժողովում այսօր ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի քննարկմանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցրեց, թե շեշտում են, որ ձուկը գլխից է հոտում, բայց նման մոտեցմամբ ստացվում է մեջտեղից է հոտում.

՛՛Մանրը խոշորից է բերում ապրանքներ, իսկ մենք գիտենք՝ ով իրավունք ունի ապրանք ներկրել, ինչքան ու հատով տալ ՓՄՁ-ներին: Շաքարավազը, գիտենք, ով է բերում, որոնք փորձում են ՓՄՁ-ների միջոցով իրացնել: Հիմա խոշորի տեղը գիտենք, քանակը գիտենք, բերողին գիտենք, ի՞նչ ենք ընկել էս փոքրի ջանը: Ուզում եք՝ կնիքը հանձնե՞ն, երկրից գնա՞ն՛՛:

Վարդան Այվազյանը հակադարձեց. ՛՛Ես գիտեմ, որ դուք գիտեք, պարզապես չեք հայտնում, որովհետև գործ տալու խնդիր կա՛՛,-ասաց նա՝ հիշեցնելու համար նախկինում նույն Բիշարյանի հայտնի արտահայտությունը, թե ինքը գործ տվող չի:

՛՛Հարցն ուրիշ բանի մեջ է: Խոսքը շաքարավազը չի ,շաքարավազը հստակ ամրագրված է և անցնում է սահմանը: Տեսեք շատ դեպքերում հագուստեղենը մաքսազերծվում է կիլոգրամներով, իսկ վաճառվում՝ հատիկով, հիմա այդ մասն էլ ենք կանոնակարգում, թափանցիակացնում ենք՛՛,-բացատրեց Այվազյանը:

Բիշարյանը շարունակեց` զավեշտ է այն, որ Վարդան Այվազյանն ասում է՝ անուններ չեն տալիս, որովհետև կլինի գործ տալ: ՛՛Այ ձեր ցավը տանեմ, շատ վատ է, որ գիտեք ու լռում եք՛՛,-եզրափակեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ