18 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Ասում ենք՝ ընկեր ջան, արի, հստակ ցույց տուր քո առևտուրը՛՛

՛՛Եթե պայմանականորեն բաժանենք ՓՄՁ-ների ու խոշորների, կարո՞ղ եք ասել ստվերի համասանությունը տոկոսային հարաբերությամբ ինչպիսի՞ն է՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի քննարման ժամանակ հարցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինս նաև խնդրեց ասել, թե որն է այս օրենքի իմաստը և այդ փաստաթղթավորման կետը, որը կասեցվում է, ինչ նպատակ է հետապնդում՝ ՓՄՁ-ին ստվերից հանե՞լ, թե՞ ՓՄՁ-ի գործիքն օգտագործելով՝ ստվերից հանել խոշորներին.

՛՛Եթե գործիք է խոշորին հանել ստվերից, չե՞ք կարծում, որ խոշորներին ստվերից հանելու ավելի էֆեկտիվ միջոցներ կան, որոնք քաղաքական կամք են պահանջում, օրինակ՝ մաքսային հսկողությունը շատ ավելի հստակ լինի՛՛,-ասաց Զուրաբյանը:
Հիմնական զեկուցող Վարդան Այվազյանն արձագանքեց, որ ակնհայտ է, որ խոշորի մոտ պետք է լինի ստվերը, սակայն իրենք մտադիր են ՓՄՁ-ների փաստաթղթավորումը որպես գործիք օգտագործել՝ ստտվերը կրճատելու համար.

՛՛Ուղղակի խնդիր է, թե վերջիվերջո այդ մարդն իր ապրանք ինչպես է իրացնում ապրանքը, մեր խնդիրն այն է, որ ինքը կարողանա հստակ աշխատել, ասում ենք՝ ընկեր ջան, արի հստակ ցույց տուր քո առևտուրը՛՛,-ասաց Այվազյանը:
Նա նաև նկատեց, որ մաքսային հսկողություննների հետ կապված որոշակի կարգավորվել է դաշտը.
՛՛Ես ձեզ բացահայտ եմ ասում. օրենքի հետաձգման բուն նպատակն է՝ մեխանզիմը շատ ավելի հստակ դնել՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ