03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Պերմյակովին կդատեն Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում. Интерфакс

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամների սպանությունների մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կանցկացվի Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դատարանում, գրում է INTERFAX.RU-ն:

Այդ մասին գործակալությանը տեղեկացրել են “իրադրությանը ծանոթ աղբյուրները”:

 Интерфакс-ի աղբյուրներից մեկը ասել է, որ այս որոշումը կայացվել է Հայաստանում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի հիման վրա:

Մեկ այլ աղբյուր էլ գործակալությանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի իրավապահների համատեղ մեղադրական եզրակացությունը կհիմնվի ՌԴ օրենսդրության վրա:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ