10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2015

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցության» ծրագիրը հաստատվեց

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում», «Առողջապահական համակարգի հզորացում» և «ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները:             Գործադիրը հավանություն է տվել ՀՀ հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման  ռազմավարությանը, ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարել վեցամսյա […]

Հասմիկ Պողոսյանը ՀԱԿ-ին այլ առաջարկ արեց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մա­նուկ­յանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի և Լևոն Զուրաբյանի՝ օրենս­դրական նախաձեռնության կար­գով ներկա­յաց­րած «Պատմության և մշակույթի անշարժ հու­շար­ձան­նե­րի և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հան­­­րապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են հուշարձանների պետական ցուցակների, պահպանական գոտիների նախագծերի, հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, […]

Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանները բարելավող նախագիծ ընդունվեց

Կառավարության այսօրվա նիստում սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանները բարելավող նախագիծ ընդունվեց: Նախկին որոշման մեջ փոփոխություն կատարվեց, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, որ որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին՝ ՀՀ տարածքային […]

Բեն Լադենը ահաբեկչություններ էր ծրագրել Ռուսաստանում. նրա փաստաթղթերը գաղտնազերծվել են

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը նախատեսել էր ահաբեկչությունների շարք իրականացնել Ռուսաստանում: Այս մասին վկայում են խմբավորման նախկին ղեկավար Ուսամա Բեն Լադենի տնից առգրավված փաստաթղթերը: Այս փաստաղթղթերն այլ գործի շրջանակներում օրերս գաղտնազերծվել են, հայտնում է lifenews.ru-ն: Փաստաթղթերից հայտնի է դարձել նաեւ, որ ահաբեկչական ակտեր են նախապատրաստվել նաեւ Եվրոպայում, մասնավորապես` Բրիտանիայում: Փաստաթղթերում կան նամակներ ահաբեկչական խմբավրոման տարբեր անդամներից` ուղղված […]

Դուք մենակ ոտքից թոփալ չեք, ականջից էլ եք թոփալ. ԱԺ-ում «թեժ» է

Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ստիպված էր իր ելույթը մի քանի անգամ ընդհատել՝ դահլիճից հնչող քննադատական դիտարկումների պատճառով: «Ասում ենք արտահանման պարագայում խնդիր կա և արտահանման պոտենցիալը ավելացնելու համար թույլ ենք տալիս, որ նրանք, ովքեր սեփական երկրի արտադանքը միայն […]

Գյուղնախարարից պահանջում են ներողություն խնդրել աղջիկներց.Կարտոֆիլով ակցիա /վիդեո/

Այսօր  Կառավարության շենքի մոտ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից պահանջում են ներողություն խնդրել աղջիկներից։  Ակցիայի պատճառը հանդիսացել է այն, որ մի քանի օր առաջ նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ համայնքապետերի ու ֆերմերների հետ զրույցում աղջիկներին համեմատել է կարտոֆիլի հետ` ասելով, թե աղջիկները նման են կարտոֆիլին` առաջին ուզողին […]

«Ես եմ հրաժարվել, չեք պարտադրել»

ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն ի պաշտոնե վարչապետն է: Այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  և հավելեց, որ հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ այդ մարմինը գործի իրապես անկախ, ինչը նաև կբարձրացնի այդ մարմնի վարկանիշը՝ առաջարկվում է հոգաբարձուների խորհրդում փոփոխություն կատարել, հանել այն դրույթը, որ ի պաշտոնե […]

Եվս մեկը լքեց ԲՀԿ-ը

Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Պետոյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նշենք, որ արդեն մի քանի պատգամավորներ լքել են ԲՀԿ խմբակցությունը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի