Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ Վաչե Գաբրիելյանը

Ապօրինի հատումների դեմ պայքարում խորհրդի նախագահի պաշտոնը վարչապետի փոխարեն կստանձնի փոխվարչապետը: Նման առաջարկ այսօր կառավարության նիստի ժամանակ արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը: […]