10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Լուրջ դժգոհություն ու մտահոգություն կա»

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց փոփոխություններ կատարել 2000 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումներից մեկի մեջ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նկատեց, որ այս որոշումը բխում է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից: «Նպատակ ունի կարգավորել ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը, դրանց իրացումը հանրապետությունում թույլատրելու համար»,-ասաց նա: 

Մուրադյանի խոսքով՝ այդ դեղերը պետք է համապատասխանեն ՀՀ ԱՆ-ից տրվող հավաստագրերի, ինչից հետո միայն դրանք կդրոշմավորվեն ու կիրացվեն ՀՀ-ում: Վերանայվելու են նաև ներմուծվող ու արտահանվող դեղերի ցուցակները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլև երրորդ երկրներից դեղերի ներկման հետ կապված լուրջ անելիքներ կան: «Լուրջ դժգոհություն ու մտահոգություն կա: Եվ ես հանձնարարել եմ Առողջապահության նախարարին ու բոլոր պատկան մարմիններին միասնական որոշում կայացնել, քննարկել ու տալ լուծում այս հարցին: Սա մեզ համար պետք է լինի գերակա խնդիր ու որքան հնարավոր է շոտ պետք է սրան լուծում տալ, որովհետև հասարակության մոտ իսկապես կա մտահոգություն»,-շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ