10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2015

Ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Միխաիլ Պյոտրի Մինչինն տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Նշենք, որ նա Հայաստանի Հանրապետության ձյուդոյի ազգային հավաքական թիմի անդամ է, հանդես է գալու մինչև 100 կիլոգրամ քաշային կարգում։  Միխաիլ Պյոտրի Մինչինը նախապատրաստվելու և մասնակցելու է 2015 թվականին աշխարհի առաջնությանը և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային […]

Օռնելլա Մուտիին 8 ամսվա ազատազրկման են դատապարտել Պուտինի հետ ընթրիքի համար /ֆոտո/

Իտալացի հանրահայտ դերասանուհի, 59-ամյա Օռնելլա Մուտին դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման եւ 600 եվրո տուգանքի` խարդախության համար: Դերասանուհին չի ներկայացել իր իսկ ներկայացմանը, իսկ թատրոնի ղեկավարությանը ասել է, թե հիվանդ է եղել եւ համապատասխան թուղթ է ներկայացրել հիվանդանոցից: Այնինչ ավելի ուշ պարզվել է, որ Մուտին բնավ հիվանդ չի եղել, այլ այդ ընթացքում եղել է Ռուսաստանում […]

INVEST ARMENIA 2015. աննախադեպ բիզնես ֆորում՝ Հայաստանում. Lurer.com /վիդեո/

BPA ընկերությունն INVEST ARMENIA ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում նախատեսում է կազմակերպել INVEST ARMENIA 2015 բիզնես ֆորում, իսկ սեպտեմբերի 25-27-ը INVEST ARMENIA բիզնես էքսպո, որոնց նպատակն է լինելու ներկայացնել մեր երկրի տնտեսության պոտենցիալը ևներդրումային հնարավորությունները՝ այդ կերպ խթանելով հայաստանյան բիզնես միջավայրի բարելավմանը, գրում է Lurer.com–ը: Lurer.com-ի թղթակիցը ֆորումի կազմակերպման և գաղափարի վերաբերյալ զրուցեց BPA […]

«Նա այսօր գործող ոչ կենսունակ, իմպոտենտ քաղաքական համակարգի սիմվոլն է ինձ համար»

Կարճ կգրեմ. յոթ տարի 2008թ-ի փետրրվարի 25-ին, ես կալանավորվեցի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հերթական հանրահավաքը վարելուց հետո: Բանտային ապրումների ցավն ինձ այդքան չի տանջում, որքան այն էվոլուցիան, որ այս տարիներին տեսա Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ: Յոթ տարի առաջ, նա ինձ համար փոփոխությունների, ազատության խոհրդանիշ էր, այսօր՝ գործող ոչ կենսունակ, իմպոտենտ քաղաքական համակարգի սիմվոլը: Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին տարիների […]

6 միլիոն դրամից ավել գումար սահմանամերձ գյուղերին

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ՀՀ բյուջեի պահուստային ֆոնդից 6 միլիոն 337.9 հազար դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին: Նախագիծը ներկայացնողղ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նկատեց, որ այդ գումարը նախատեսված է սահմանամերձ համայնքների գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ սահմանամերձ համայնքների բնակիչները մշտապես Կառավարության ուշադրության […]

Դի է հայտնաբերվել

Փետրվարի 25-ին, ժամը 19.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 14 շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ մահճակալին, հայտաբերել Զ. Բ.-ի դին (ծնվ. 1957թ.):

Ֆինանսների փոխնախարարը խորհուրդ է տալիս

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ մերժեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Զուրաբյանի և Ռուբիկ Հակոբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում էր ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը՝ սահմանելով, որ առևտրական գործունեության մասով հարկ վճարողը իրավունք ունի ընտրել հարկի 3.5 տոկոս դրույքաչափի համակարգը և ազատվել ձեռքբերումները […]

«Կերեք իրար, երկիրը թալանողների գործն անում եք»

Մարդ թողեր էս գաղջը, գնար հեռվաշենում առանց քաղաքական զզվելի ինֆորմացիայի ապրեր ԿԳԲ-ական տեխնոլոգիաներով ժողովրդին մոլորության մեջ գցելը թարգեք, ընդդիմության աթոռի համար կռիվ տվողներ Իշխանության ներկայացուցիչները, իշխանական լրատվամիջոցները, լավ գիտակցելով, որ իրենք զզվելի վիրուսի են նման, սկսում են գովել ու ողջունել նրանց, ում ուզում են փչացնել ընդդիմադիրների ու «ընդդիմադիր» լրատվամիջոցների ձեռքով…. Իրականում սա ԿԳԲ հայտնի տեխնոլոգիաներից […]

Հույսով հո չենք ապրելու հարյուր տարի. վարչապետը՝ Գագիկ Բեգլարյանին

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց կառավարության 2014 թվականի որոշումներից մեկում փոփոխություն կատարելու որոշումը: Ներկայացված նախագծով նախատեսվում է երկու ամսով երկարացնել Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները, նկատի ունենալով, որ նման տեքստով դրանց ընդունման վերաբերյալ Կոնցեսիոների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի