07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

INVEST ARMENIA 2015. աննախադեպ բիզնես ֆորում՝ Հայաստանում. Lurer.com /վիդեո/

BPA ընկերությունն INVEST ARMENIA ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում նախատեսում է կազմակերպել INVEST ARMENIA 2015 բիզնես ֆորում, իսկ սեպտեմբերի 25-27-ը INVEST ARMENIA բիզնես էքսպո, որոնց նպատակն է լինելու ներկայացնել մեր երկրի տնտեսության պոտենցիալը ևներդրումային հնարավորությունները՝ այդ կերպ խթանելով հայաստանյան բիզնես միջավայրի բարելավմանը, գրում է Lurer.comը:

Lurer.com-ի թղթակիցը ֆորումի կազմակերպման և գաղափարի վերաբերյալ զրուցեց BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանի հետ:

– Բիզնես ֆորումի շրջանակներում տեղի կունենա հայկական գինու, կոնյակի ցուցահանդես և համտես: Ֆորումին կմասնակցեն ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներ, 22 երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ, 100-ից ավել սփյուռքահայ գործարարներ: Այցեր են կազմակերպվում հայաշատ համայնքներ, որտեղ էլ ներկայացվում է ծրագիրը: Այս պրոյեկտը ներկայացվում է նաև օտարերկրացի գործարարներին, քանի որ սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալ Հայաստանի տնտեսության պոտենցիալին և ներդրումային հնարավորություններին: Ուզում ենք ներկայացնել նաև այն առավելությունները, որին ԵՏՄ անդամակցությամբ կստանձնենք այս տարվանից:

Այսինքն՝ ֆորումը կարո՞ղ է կապող օղակ լինել Սփյուռքի և հայաստանյան գործարարների միջև:

– Ոչ միայն սփյուռքահայ, այլև օտարերկրյա գործարարների: Մենք ունենք արդեն տարբեր երկրներից գործարարների հայտեր, որոնք ժամանելու են Հայաստան, մասնակցելու միջոցառմանը և նոր գործընկեր գտնելու մեր երկրում:

Իսկ հիմնականում ո՞ր ոլորտներին է վերաբերում ֆորումը:

– Սննդարդյունաբերություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ: Պետք է ասեմ, որ ծրագրի շրջանակներում նախատեսված է բիզնես էքսպո, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 25-27-ը: Այն բացառիկ է իր ձևաչափի մեջ, քանի որ միջոցառմանը մասնակցելու են ոչ միայն արդեն հաջողությունների հասած ընկերությունները, նաև նրանք, ովքեր ցանկություն ունեն իրենց ընկերություններն ամբողջությամբ կամ մասնակի վաճառել: Այսինքն՝ սա բացառիկ հնարավորություն է օտարերկրացիների համար ծանոթանալ Հայաստանի ներդրումային դաշտին և հնարավորություն ունենալ ներկայացված ընկերություններից մասնաբաժին կամ դրանք ամբողջությամբ գնել, և ոչ միայն համագործակցել: Կարևոր կետ է նաև, որ կազմակերպվում է միջազգային առևտրային ցանցերի ներկայացուցիչների այցը Հայաստան, որպեսզի հայ գործարարները, տեղում՝ Հայաստանում, հնարավորություն ունենան այդ միջազգային ցանցերին ներկայացնել իրենց արտադրանքը՝ մուտք անելու հեռանկարով:

Մենք ունենք արդեն այդպիսի երկու ցանցի հետ համաձայնություն, ցանկը մեծանալու է, և աշխատանքները շարունակվում են, որպեսզի միջոցառումը լինի արդյունավետ:

Գործարարների հետաքրքրությունը մե՞ծ է ֆորումի հանդեպ:

– Մենք դեռևս առաջին անգամ ենք հրապարակում ֆորումի մասին տեղեկատվություն, բայցևայնպես թերևս նախապես իրազեկված բոլոր գործարարները մեծ պատրաստակամություն են ցուցաբերել մասնակցելու միջոցառմանը: Այն քննարկվել և ողջունվել է պետական գերատեսչությունների կողմից, որոնք էլ հանդիսանում են այս միջոցառման աջակիցները` հանձինս նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի:

Ի՞նչ եք կարծում, ֆորումի շրջանակներում Հայաստանում կխթանվի՞ բիզնես միջավայրի ընդլայնումը, թե՞ ավելի շատ հայ գործարարները դուրս կգնան:

– Մեր նպատակն է նորանոր ներդրումներ ուղղել դեպի Հայաստան: Ասեմ, որ միջոցառման շրջանակներում լինելու են բացառիկ ներդրումային առաջարկներ, որոնք երբևիցե չեն արվել: Սա է գրավականը, որ կարծում ենք, մեր միջոցառումը կստացվի և հաջողությամբ կպսակվի:

Ինչպե՞ս կարող են ֆորումին մասնակցել հետաքրքրված գործարարները:

– Ցանկացողները կարող են դիմել BPA ընկերություն և նախապես ձեռք բերել տոմսեր, հետաքրքրության դեպքում՝ կարող են մասնակցել միջոցառմանը կից կազմակերպվող ցուցահանդեսին, որտեղից էլ կարող են ստանալ տեղեկատվություն:

Խոսենք հեռանկարի մասին, ֆորումից հետո ի՞նչ է սպասվում:

– Ֆորումից հետո նախատեսվում է էքսպոն: Միջոցառման շրջանակներում ունենալու ենք երկխոսության տաղավար, որտեղ նախապես գրանցված են լինելու հանրության համար մեծ կարևորություն ներկայացնող մարդիկ, որի շրջանակներում վերջիններս կարող են առերեսվել միմյանց հետ և բարձրացնել իրենց հուզող բոլոր հարցերը:

Ունենալու ենք նաև բիզնես-նախագծեր ներկայացնելու տաղավար, որտեղ ցանկացած անձ կարող է ներկայացնել իր բիզնես գաղափարը, իսկ գործարարները հետաքրքրվածության դեպքում կկարողանան ֆինանսավորել դրանք, որի արդյունքում կարող են ի հայտ գալ նոր բիզնես մոդելներ:

Աղբյուր` Lurer.com

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ