10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ֆինանսների փոխնախարարը խորհուրդ է տալիս

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ մերժեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Զուրաբյանի և Ռուբիկ Հակոբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում էր ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը՝ սահմանելով, որ առևտրական գործունեության մասով հարկ վճարողը իրավունք ունի ընտրել հարկի 3.5 տոկոս դրույքաչափի համակարգը և ազատվել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջից կամ ընտրել հարկի 1 տոկոս դրույքաչափի համակարգը` պարտավորվելով պահպանել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջը:

Նախագիծը զեկուցող Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն ասաց, որ նախագծի հեղինակներին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրան անդրադառնալ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված վերը նշված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումների շրջանակներում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ