10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ Վաչե Գաբրիելյանը

Ապօրինի հատումների դեմ պայքարում խորհրդի նախագահի պաշտոնը վարչապետի փոխարեն կստանձնի փոխվարչապետը: Նման առաջարկ այսօր կառավարության նիստի ժամանակ արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը: Նախագիծը գործադիրին ներկայացրեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Տեղեկացնենք, որ խորհրդի նախագահի տեղակալ է նշանակված ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Խորհրդի կազմում են են նաև գործադիրի այլ անդամներ, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ