17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք մենակ ոտքից թոփալ չեք, ականջից էլ եք թոփալ. ԱԺ-ում «թեժ» է

Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ստիպված էր իր ելույթը մի քանի անգամ ընդհատել՝ դահլիճից հնչող քննադատական դիտարկումների պատճառով: «Ասում ենք արտահանման պարագայում խնդիր կա և արտահանման պոտենցիալը ավելացնելու համար թույլ ենք տալիս, որ նրանք, ովքեր սեփական երկրի արտադանքը միայն կարտահանեն, իրենց վրա չի կիրառվում, նրա նկատամամբ շահութահարկի չի իրականացվում»,-ասաց նա:

Նախագծով նախատեսվում է, որ առնվազն 50 միլիարդ դրամի չափով արտահանում իրականացնող կազմակերպությունները «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով հաշվետու տարում 20 տոկոսի փոխարեն վճարեն 2 տոկոս շահութահարկ, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում եկամուտ ստանալու իրավունք չեն ունենա:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը տեղից արձագանքեց Այվազյանին ձայնը՝ հարցնելով, թե ինչու են ուզում անհավասար դաշտ ստեղել: «Պարո՛ն Բագրատյան, եթե դուք էլ չեք հասկանում, ցավում եմ»,-ասաց Այվազյանը: «Ձեր ժամանակին ընդունված օրենքերով է գրված, մեկ միլիոն դրամն էլ քո առաջին բերած օրենքով է գրված, հիշեցնեմ, պարոն Բագրատյան»,-ասաց նա:

Միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Խոսափողներն են մեղավոր, որ ձեզ տանում են պատերազմի: Դրա համար պատահական չէր, որ այնպես ստացվեց, որ քվեարկությունը կհետաձգվի մի ավելի պատեհ ժամանակ»: ԱԺ նախագահը հորդորեց Վարդան Այվազյանին այս հարցի վերաբերյալ քննարկումներ կազմակերպել հնգօրյա ժամկետում:

«Ամբողջ մյուս շաբաթում քննարկումներ արեք առանց խոսափողների»,-հորդորեց նա: Տեղից արձագանքեց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ով ավելի վաղ իր ելույթում կոչ էր արել բոլորին դեմ քվեարկել այս օրենքին, որը ստեղծում է արտահանման անհավասար դաշտ. «Փորձում են կապել մեր աչքերը, որ մրցակցության խնդիր չկա, ազդեցույթուն չկա արտահանման այլ ավանդական ճյուղերին, այսինքն՝ արդեն իսկ նախագիծը գրվելուց առաջ հայտնի է, որ ապրանքների համար են գրում, ում համար են գրում և արտադրողների վրա ազդեցույուն չունի»,-նշել էր Բիշարյանը:

Այվազյանը կոչ էր անում՝ նորից կարդալ. «Մի ամիս քննարկվել է, եթե անհրաժեշտություն կա, ևս մեկ անգամ կքննարկենք»: Տեղից Բիշարյանը հայտարարեց, թե այս օրենքով արտահնման օֆշորային գոտի են ստեղծում: «Այո , արտահանման օֆշոր, ինչ վատ է, ազատ տնտեսական գոտի, արտահանամն 0 տոկոսադրույքաչափ, աշխարքի մոտ 30-40%-ը, որ զարգացել են, ինչի վրա են զարգացել, էտ ինչ վատ բան է էտ օֆշորը, որ»,-ասաց նա: Բիշարյանը տեղից էլի խոսեց և ստացավ նկատողություն Գալուստ Սահակյանից: Բագրատյանը պահանջում էր Այվազյանին ապացուցել: « Ես չեմ ապացուցում, պետք է զգաք»,-հակադարձեց Այվազյանը: 

ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն էլ, ով խոսք ուզեց, սակայն չստացավ, նետեց. «Էս աջ ականջից խուլ եք հա՞»: «Գիտեք՝ դուք մենակ ոտքից թոփալ չեք, ականջից էլ եք թոփալ: Ձեզ որ տեղ հասնում է, խոսում եք ու ապտակը ստանում եք, հիմա հանգիստ նստեք»,-պատասխանեց ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ