14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հասմիկ Պողոսյանը ՀԱԿ-ին այլ առաջարկ արեց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մա­նուկ­յանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի և Լևոն Զուրաբյանի՝ օրենս­դրական նախաձեռնության կար­գով ներկա­յաց­րած «Պատմության և մշակույթի անշարժ հու­շար­ձան­նե­րի և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հան­­­րապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»
 օրենքի նախագիծը:

Պատգամավորներն առաջարկում են հուշարձանների պետական ցուցակների, պահպանական գոտիների նախագծերի, հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահ­պանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման կարգերի հաս­տատ­ման, ինչպես նաև հանրապետական նշանակության հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել  ՀՀ Ազգային ժողովին:

 Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ արցի հետ կապված ուսումնասիրվել են տարբերի երկրների առաջավոր փորձը, և այնտեղ այդ գործառույթների իրականացումը վերապահված է հանրապետական գործադիր իշխանությանը` կառավարությանը կամ պետական կառավարման տարածքային մարմիններին:Մշակույթի նախարարի խոսքով՝ նմանատիպ նախագիծ կա ԱԺ-ում այս պահին, որում բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ են ներկայացված:

«Օրենքը առաջիկայում պատրաստ կլինի և կլինի ոչ միայն մասնագիտական քննարկում, այլ նաև հանրային քննարկում և այդ կապակցությամբ մենք նպատակահարմար չենք գտնում այս օրենքի նախագծի ընդունումը և հեղինակներին առաջարկում ենք դրան անդրադառնալո կառավարության փաթեթեի քննարկման շրջանակներում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ